Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՊՀ դիտորդական առաքելության պատվիրակները՝ ՀՀ գլխավոր դատախազությունում

Հունիս 10,2021 16:19

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Անկախ պետությունների համագործակցության դիտորդական առաքելության շտաբի պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման գործընթացը դիտարկման ենթարկելու նպատակով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ընտրությունների ամբողջ ընթացքում դիտորդական առաքելության և ՀՀ դատախազության միջև հաղորդակցության և գործակցության եղանակներին, ՀՀ իրավապահ մարմինների կողմից ընտրական հանցավոր իրավախախտումների դեմ համակարգված պայքարի ընթացիկ արդյունքներին, այս ուղղությամբ ՀՀ դատախազության նախաձեռնություններին վերաբերող հարցեր:

ՀՀ գլխավոր դատախազն ընտրությունների ընթացքի վերահսկելիության մակարդակի բարձրացման տեսանկյունից կարևոր է համարել արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելությունների և մասնավորապես ԱՊՀ դիտորդական խմբի ներկայությունն ու մասնակցությունը: Նա հավելել է, որ Դատախազությունը հանձնառու է առաջիկա ընտրությունների օրինականությունը, ժողովրդավարության չափանիշներին համապատասխանությունն ապահովելու, մեր քաղաքացիների ազատ կամարտահայտման իրավունքը պաշտպանելու հարցում և նշել է այդ նպատակով վերջին շրջանում իրականացված ակտիվ նախաձեռնողական աշխատանքը, ներկայացրել մինչ այս պահը առերևույթ հանցավոր ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների, ահազանգերի, դրանցով իրականացվող ստուգողական աշխատանքների, քրեական վարույթների շրջանակում իրականացվող գործողությունների արդյունքները:

Արթուր Դավթյանը դիտորդական խմբին առաջարկել է իրենց առաքելության շրջանակում ցանկացած առերևույթ հանցավոր իրավախախտման վերաբերյալ տեղեկություններ, տվյալներ ստանալու դեպքում դրանք փոխանցել Դատախազությանը՝ հավաստիացնելով, որ Գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբն անխափան կերպով ապահովում է բոլոր հաղորդումների պատշաճ ստուգումը:

ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբի ղեկավար Եվգենի Կոզյակը նշել է, որ իրենց գործունեությունն ընդգրկելու է հանրապետության ամբողջ տարածքը, ինչի նպատակով առաջիկայում Հայաստան կժամանի դիտորդների հիմնական մասը: Նա փոխանցել է տեղեկատվության փոխանակման միջոցով ՀՀ դատախազության հետ համագործակցելու դիտորդական առաքելության շահագրգռությունը:

Այս առումով հանդիպման արդյունքում ձեռք են բերվել շփումներն աշխատանքային կարգով շարունակելու պայմանավորվածություններ:

ՀՀ դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930