Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Օրինական կաշա՞ռք» թե՞․․․Գորիսի համայնքի ղեկավարը համաձայն չէ

Հունիս 10,2021 16:11

Գորիս համայնքի ղեկավար Իրինա Յոլյանը հունիսի 9-ին որոշում է ստորագրել՝ Գորիսի համայնքի 115 բնակչի, որպես դրամական աջակցություն 6 մլն 130 հազար դրամ տրամադրելու մասին։

Արդյոք արտահերթ ընտրություններից առաջ սա «օրինական կաշա՞ռք» չի՝ Aravot.am-ը հարցրեց Իրինա Յոլյանին։

«Համաձայն չեմ ձեւակերպման հետ։ Եթե սա լիներ առաջին անգամ, գուցե շահարկումների ու կասկածների տեղիք տար։ Տարվա ընթացքում մենք մի քանի անգամ դրամական օգնություն հատկացնում ենք համայնքի բնակիչներին»,–ասաց Յոլյանը։

Ըստ նրա, համայնքի բնակիչները ընթացիկ տարում այլեւայլ հարցերի պատճառով շատ են տուժել, ու այս դրամական օգնությունը միտված է սոցիալ–տնտեսական որոշ հարցերի լուծմանը։

Գորիսի համայնքապետարանի կայքում տեղադրված ցանկի համաձայն՝ դրամական օգնություն տրվել են Գորիս քաղաքի, Որոտան, Ակներ, Վերիշեն, Հարթաշեն, Կոռնիձոր բնակավայրերի բնակիչներին։ Դրամական օգնության չափը տարբեր է, ամենաշատը՝ 200.000, ամենաքիչը՝ 20.000 դրամ է։

Նշենք, որ Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը եւ տեղակալ Մենուա Հովսեփյանը արձակուրդում են, եւ համայնքի ղեկավարի գործառույթները իրականացնում է մյուս տեղակալը՝ Իրինա Յոլյանը։

Ի դեպ, Առուշ Առուշանյանը «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի 32-րդ հորիզոնականում է։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930