Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեւակ ջան, երկնքից նայի տես ո՞վ է եկել քո մոտ, միշտ սիրել ես իրան, միշտ հարգել ես». Որդեկորույս մայրը որդու շիրիմի մոտ հանդիպեց Փաշինյանին

Հունիս 10,2021 16:03

«2018-2019-ի արդյունքներով մեր երկրի պետական եկամուտները մենք 500 մլրդ դրամով ավելացրել ենք, պատկերացնո՞ւմ եք՝ 1 մլրդ դոլարով: Եթե մենք սրան գումարենք նաեւ 2020-ի տվյալները, կստացվի, որ վերջին 10 տարում ձեռք բերված զինամթերքի 75-80%-ը  ձեռք է բերվել հեղափոխությունից հետո: Բա այդ 1 մլրդ դոլարը հո մենք չեկանք մեր պապերից ու մեր տնից չբերեցինք մեզ հետ: Այդ 1 մլրդ-ը կամ դրա մի մասը կար չէ՞ երկրում: Բա ո՞ւր էր գնում այդ փողը, ինչի՞ չէր դրվում բանակի վրա»,- այսօր Լոռու մարզի Մեծավան համայնքում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Այն քննադատություններին, որ իրենք երկիր կառավարել չգիտեն, Փաշինյանն ասաց. «2019-ը ամենավառ օրինակն է: ՀՀ-ն հայտնվեց աշխարհի ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում, որովհետեւ Եվրասիական տարածաշրջանում ապահովել էր ամենամեծ տնտեսական աճը: Այո, 2020-ին դժոխքի միջով ենք անցել ու մարտահրավերներ կան»:

Ելույթից հետո Փաշինյանը Մեծավանում գնաց՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախում զոհվածների հիշատակին: Գերեզմանատանը զոհված տղաներից մեկի՝ Սեւակ Սերոբյանի շիրիմի մոտ հանդիպեց սեւազգեստ, սգացող հարազատներին: Փաշինյանը գերեզմանին ծաղիկներ դրեց, ծնկի իջավ: Մայրը, տեսնելով այս տեսարանը, արցունքները սրբելով ասաց. «Սեւակ ջան, երկնքից նայի տես ո՞վ է եկել քո մոտ, երկնքից դու տեսնում ես, միշտ սիրել ես իրան, միշտ հարգել ես իրան»: Փաշինյանը համբուրեց սեւազգեստ մոր ձեռքերը, իսկ կինն ասում էր. «Ես արժանի չեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930