Լրահոս
Օրվա լրահոսը

Բերման են ենթարկվել շուրջ 2 տասնյակ քաղաքացիներ, ոստիկանության որոշ ծառայողների կողմից կիրառվել է անհամահաչափ ուժ և բռնություն. Արամ Վարդևանյան

Հունիս 10,2021 15:59

«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի հայտարարությունը

Այսօր առավոտյան կառավարության շենքի մոտ խաղաղ ակցիայի մասնակիցների նկատմամբ ոստիկանության որոշ ծառայողների կողմից կիրառվել է անհամահաչափ ուժ և բռնություն: Բերման են ենթարկվել շուրջ երկու տասնյակ քաղաքացիներ, այդ թվում՝ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուներ: Չնայած ժամանակավոր իշխանության և իրենց ներկայացուցիչների կողմից ատելության խոսքի տարածմանը, վարչական ռեսուրսի չարաշահմանը, մենք մշտապես մեր թիմակիցներին հորդորել և հորդորում ենք դրսևորել պատշաճ վարքագիծ և չտրվել սադրանքների։ Ոստիկանության նման բռնի գործողությունները ինքնին սադրանք կարող են հանդիսանալ այս մթնոլորտում։ Բացի այդ, ոստիկանությունը բոլորի իրավունքները և հասարակական կարգը պահպանելու պարտականություն ունի, այլ ոչ թե՝ իշխանությանը ծառայելու։

Զգուշացնում ենք ապօրինի հրահանգներ տվողներին, կատարողներին՝ վերադարձեք օրինականության դաշտ, բացառեք ոստիկանության նման ծառայողների ապօրինությունները՝ հակառակ դեպքում անձամբ պատասխանատվություն եք կրելու կատարված անօրինականությունների համար:

«Հայաստան» դաշինքի նախընտրական
շտաբի մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930