Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աղազարյան. «Երեւույթը, որ մեր հետ գտնվողներից մեկը ձայնագրել է, սողունի մակարդակի քայլ է»

Հունիս 10,2021 15:47

Անդրադառնալով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հանրայնացրած ձայնագրությանը՝ ԱԺ իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանը այսօր կազմակերպված բանավեճում նախ հայտարարեց, որ ինքը մինչեւ 2018 թվականը չի ճանաչում որեւէ նախագահի՝ Լեւոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան: «Ես նրանց ճանաչում եմ որպես երկրի ղեկավար, որովհետեւ չեմ գտել, որ իրենք էդ դիրքին հասել են օրենքով եւ սահմանադրությամբ նախատեսված կարգով:

Ինչ վերաբերում է մի հատվածում երկրի ղեկավար Սերժ Սարգսյանի ելույթին՝ ձայնագրությանը, վարչապետը նմանատիպ զրույցներ այնքանով, որքանով թույլատրել է տվյալ պահին բանակցային գործառույթներից դուրս չգալը, մեր հետ էլ է ունեցել: Նկատի ունեմ խմբակցությունը: Եթե դա ուրիշ տեղ չի եղել, այդ երեւույթը, որ մեր հետ գտնվողներից մեկը ձայնագրել է, շատ վիրավորական բառ չասելու համար, ասեմ, որ սողունի մակարդակի քայլ է»,-ասաց իմքայլականը:

Հարց-հիշեցմանը, թե ժամանակին, երբ Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնին եւ որոշակիորեն քաղաքական հայտարարություն արեց, այդ ժամանակ էլ նրա անվան հետ առնչվող ինչ-որ ձայնագրություն հրապարակայնացվեց: Հետեւաբար, այն ձայնագրությունը հրապարակողը նո՞ւյնպես սողունի մակարդակի քայլ է արել, Հովիկ Աղազարյանը պատասխանեց. «Ես այն մեկը չեմ համարում սողունություն, որովհետեւ դա պետական համակարգի աշխատողի կողմից կատարված քայլ էր, որը իր գնահատականը ունի: Դա էլ է անթույլատրելի, բայց սողունություն չի»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930