«Մեղրին տվողները այսօր ուզում են մեզ մեղադրել Մեղրին տալու մտադրության մեջ: Մեղրին Հայաստանի հանրապետության անբաժանելի մասն է եւ այդպիսին էլ կմնա»,- այսօր Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Ստեփանավանում նա ասաց, որ 1,5 տարվա մեջ 1 մլն մարդու աշխատավարձը, կամ թոշակը, կամ նպաստը բարձրացրել են. «Թոշակը ՀՀ-ում այնքան ցածր է եղել, որ մենք մի տասը տարի էլ պիտի հա բարձրացնենք, որ հասնենք պատշաճ մարդավարի մակարդակի»:
Կարդացեք նաև
Նա ստեփանավանցիներին վստահեցնում էր, որ այս ընտրությունների արդյունքում պետք է վերագտնեն պատերազմում կորցրած իրենց երազանքը, վստահությունը՝ ապագայի նկատմամբ:
Մեծավան համայնքում Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին ձիերով, նրա ավտոշարասյանն ուղեկցում էին ձիավորները:
Մեծավանում նույնպես Փաշինյանը հայտարարեց, որ մենք ապրում ենք դրախտավայրում: Ուղղակի այստեղ մարդն իրեն չի զգում այնպես, ինչպես զգում են դրախտում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ