«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության քաղաքական և լրատվական ծրագրերի տնօրեն Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը
Տեղադրում եմ այս երկու լուսանկարը, որոնք արվել են 2020 թվականի հոկտեմբերի սկզբներին՝ Արցախի հյուսիսային հատվածում։ Մյուս խմբանկարի չորսից մեկը՝ Կիմ Խաչատրյանը այսօր, ցավոք, կառավարության շենքի դիմաց իր ընկերների հետ չէր։ Նահատակվեց պատերազմում։
Տեղադրում են նաեւ մի քանի լուսանկարներ, որոնք արվել են այսօր, դաշնակցական երիտասարդներին բերման ենթարկելիս։
Նրանք պարզապես կառավարության շենքի դիմաց ասել են, թե որն է հայրենադավի դավաճանությունը, ներկայացրել փաստեր ու գործի է դրվել հողատուին ծառայող ոստիկանական սեւ բերետավոր ստորաբաժանումը։
Կարդացեք նաև
Նայեք այս լուսանկարներին։ Նրանցից շատերին կգտնեք այս խմբանկարում։
Ու կհասկանաք՝ դաշնակցական երիտասարդությունը նահանջող, ընկրկող եւ վախեցող չէ։