Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աշոտյանը՝ Փաշինյանին. «Ոչ ոք չի հերքել քո կողմից, որ այդպիսի բանակցություններ եղել են, որ դու փոխել ես բանակցողին դուբայներում»

Հունիս 10,2021 15:19

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ուղիղ եթերի ընթացքում անդրադարձավ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությանը և Նիկոլ Փաշինյանի արձագանքին։

Նա ասաց. «Մենք թողել ենք, և այդ ձայնագրությունից պարզ է, ամենահայանպաստ լուծումը, որ հնարավոր էր ունենալ բանակցությունների արդյունքում։ Այսինքն՝ Արցախը երբեք չէր լինելու Ադրբեջանի կազմում։ Երկրորդը՝ ֆիքսեմ, որ Նիկոլ Փաշինյանը տապալեց բանակցային գործընթացը, ձայնագրությունը վկայում է դրա մասին։ Երրորդը՝ նա ոչ ադեկվատ կերպով ներկայացնում է Հայաստանն ու Արցախը աշխարհում և դարձավ Հայաստանը անլրջացնելու, Արցախի գլխին ամպեր կախելու հիմնական պատճառը։ Չորրորդը՝ այս ամեն ինչի արդյունքում նա պատերազմ բերեց մեր գլխին։

Նստած խոսում ենք մենք հիմա, ձայնագրություն է, մարդիկ կային 18+ տեսանյութ էին սպասում, չմոռանաք, որ այս ամբողջ դիսկուրսի մեջ, այս ամբողջ պատմության արանքում կա հինգ հազար խորշ Եռաբլուրում, կա 10 000 քառակուսի կորսված հայրենիք, կա թուրքի զինվորի թաթ Գեղարքունիքի, Սյունիքի հողի վրա, ադրբեջանական բանակը կանգնած է Հայաստանի Հանրապետության տարածքում, և այսքանից հետո դեռ ռիսկ է անում խոսել ինչ-որ դետալների կամ սարկազմի կիրառմամբ խոսում է ձայնագրության մասին»։

Արմեն Աշոտյանը պատասխանեց Նիկոլ Փաշինյանի հարցին՝ «բա ի՞նչ եղավ, որ ասում էիք Դուբայում 5 մլրդ դոլարով հողերը ծախել է, հողերը տվել է». «Ոչ ոք չի հերքել քո կողմից, որ այդպիսի բանակցություններ եղել են, որ դու փոխել ես բանակցողին դուբայներում։ Իսկ հետո ինչ է եղել, ինչ չի եղել, ինչպես հայ ժողովուրդն է ասում ձայնագրություն կա, թե չկա դրա հետ կապված, գողի և մնացածի օրը 40 է, հիշի սա։ Եթե ոչ հիմա, ապա երբ որ մենք գանք իշխանության, կստեղծվի այդ հետաքննչական հանձնաժողովը պատերազմի ուսումնասիրման և բոլոր փաստերը ի հայտ կգան այդ դեպքում այն օդում կախված լուրերը փաստացի ապացուցված, որ դու մտել ես Ալիևի հետ Ղարաբաղի դիմաց փողային գործարքի մեջ»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930