Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Տեր-Պետրոսյան․ «Սերժ Սարգսյանը պիտի 2018-ին ստորագրեր ու հետ քաշվեր»

Հունիս 10,2021 15:11

Նիկոլ Փաշինյանը մինչեւ հիմա էլ չի հասկացել Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցը։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։

Պատասխանելով հարցին՝ Նիկոլ Փաշինյանի հետ ինչ-որ ճանապարհ եք անցել, արդյոք նա Ղարաբաղի հարցի կարգավորման մասին ոչինչ չտեղեկացավ, Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց՝ նա մինչեւ հիմա չի հասկացել։

1-ին նախագահն ասաց, որ 96-97 թվականին դեռ հասկացել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուժերի հարաբերակցությունը փոխվելու է, ՀՆԱ-ն է փոխվելու, նավթի հանգամանքը կար․ «Ես տեսնում էի՝ ինչ է կատարվում՝ Հայաստանից արտագաղթը պետք է շարունակվեր, նույնը Ադրբեջանից, բայց նրանց մոտ ութ միլիոնից էին հեռանում, մեզ մոտ ՝ երեք։ Էլեմենտար բան է։ Հենրիխ Մխիթարյանն այսօր էլ լավ է խաղում, բայց երկու տարուց լավ չի խաղալու»։

Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ 2018-ին փորձել է ամեն ինչ անել, որպեսզի Սերժ Սարգսյանը անպայման գնա լուծման։ «Այդ ժամանակ Ալիեւի դիմադրությունը վերջացել էր միջազգային համբերությունը վերջացել էր։ Սերժը պիտի 2018-ին ստորագրեր ու հետ քաշվեր»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930