Լրահոս
Օրվա լրահոսը

«Չենք վախենում բակեր մտնել ու մարդկանց երեսին նայել, չենք մտահոգվում, թե պատուհանից ինչ կբղավեն»․ Անի Սամսոնյան

Հունիս 10,2021 15:07

«Խնայում ենք մարդկանց նյարդերն ու ժամանակը։ Մարդիկ պարապ չեն, որ անընդհատ գան հանրահավաքների։ Մենք գիտենք, որ մեր ընտրողները զբաղված են, ծանրաբեռնված աշխատանքային առօրյայով։ Չենք ընտրում այնպիսի ձեւաչափ, որը կանհանգստացներ մարդկանց»,-Երեւանում այսօր նախընտրական քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու են հանրահավաքների փոխարեն բակերով շրջում։

«Այս ձեւաչափով ավելի շատ մարդկանց ենք տեսնում։ Հավաքներն ավելի փոքր ծավալ են ներառում, քան բակից բակ անցնելով քարոզելը»,-նշեց Անի Սամսոնյանը։

Կուսակցության պատգամավորի թեկնածու Գեւորգ Գորգիսյանն էլ հիշեցրեց, որ իրենք 2012թ․-ից օգտագործում են այս քարոզչական ոճը, եւ այն հաջողված է․ «Մարդիկ դրական են տրամադրված։ Մարդիկ գնահատում են, որ մենք ուզում ենք համերաշխության օրակարգ բերենք երկրին»։

Անի Սամսոնյանն էլ հավելեց՝ ԼՀԿ-ն այն ուժն է, որը պարզ երեսով կարող է մտնել բակեր ու չմտահոգվել, որ ինչ-որ խնդիր կարող է ծագել․ «Իսկ այն ուժերը, որոնք ընտրել են հավաքի ձեւաչափը, նրանք հավաքում են իրենց կողմնակիցներին եւ ներկայացնում իրենց ծրագրերը։ Մենք ողջ երկիրն ենք ընտրել որպես հարմարավետության գոտի։ Չենք արել մի բան, որի պատճառով կվախենայինք մարդկանց հետ դեմ առ դեմ հանդիպելուց։ Չենք վախենում, թե քաղաքացին ինչ հարց կտա կամ պատուհանից ինչ կբղավի, նման խնդիրներ մենք չունենք»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930