Այսօր ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով հարցին՝ ինչ կարծիք ունի երեկ Սերժ Սարգսյանի հրապարակած Փաշինյանի՝ Արցախյան հակամարտության լուծման վերաբերյալ գաղտնալսման մասին, ասաց՝ գարշելի բան է, զզվելի է։
Հարցին՝ իսկ բովանդակության մասին ի՞նչ կասեք, Լեւոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց․ «Զզվելի է, երբ ընտրությունների ընթացքում չապացուցվող, կեղտոտ քարոզչություն է գնում։ Զզվելի բան է, կոմպրոմատների պատերազմ է սկսվելու, դրանց 90%-ն էլ սուտ է։ Բովանդակություն էլ զիբիլ է»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ