Ինչո՞ւ է ԱԳՆ ղեկավար կազմն ամբողջությամբ հրաժարական տվել, ինչո՞ւ չի բավարարվել միայն ԱԳՆ փոխնախարար Արմեն Ղեւոնդյանի հրաժարականի դիմումը, այս հարցերին ի պատասխան, այսօր կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ասաց. «Չէր կարող արտաքին գործերի նախարարությունում առհասարակ նախարարի պարտականությունները կատարող չլինել, դա էր հիմնական պատճառը»:
Ավինյանը համամիտ չէր այն մտքին, թե ԱԳՆ-ն այսօր հրաժարականների պատճառով անգործունակ է դարձել։ Ասաց, որ բոլոր հարցերի պատասխանները ժամանակին կհնչեն:
Անդրադառնալով ԱԳՆ նախկին նախարար Արա Այվազյանի հնչեցրած մեղադրանքներին, Տիգրան Ավինյանը նշեց, որ այդ մասին պետք է նրան հարցնել. «Ինչ վերաբերում պարոն Այվազյանի բարձրաձայնած խնդիրներին, հիմնականում բոլոր մեկնաբանությունները պետք է փորձեք նրանից ստանալ, բայց ես ուզում եմ շատ կարեւոր փաստ արձանագրել․ մայիսի 12–ի միջադեպերից այդ օրվանից սկսած գրեթե ամենօրյա ռեժիմով մենք ունեցել ենք Անվտանգության խորհրդի նիստեր, եւ արտաքին գործերի նախարարը ի պաշտոնե այդ նիստերին մասնակցում է, եւ այն որոշումները, որոնք կայացվել են, կայացվել են այդ նիստերին՝ արտաքին գործերի նախարարի մասնակցությամբ: Եվ ընդհանուր առմամբ, բոլոր քննարկումները, որոնք մենք ունեցել ենք, Անվտանգության խորհրդի բոլոր անդամները դրա մասին տեղեկացված են եղել, ես դա ուզում եմ վստահաբար ձեզ տեղեկացնել։ Բոլոր որոշումները, որ կայացվել են, եթե եղել է համաձայնություն, անհամաձայնություն, քննարկում եղել է նվազագույնը»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Կարդացեք նաև
Արխիվային լուսանկարում. ԱԳ նախկին փոխնախարար Ավետ Ադոնցը փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը