Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանության վերարտադրությունը նաև միջազգային հանրության շրջանում կլեգիտիմացնի պատերազմի հետևանքները, ՀՀ կենսական շահերին էականորեն հակասող սահմանազատման և սահմանագծման աշխատանքների իրականացումը. «Ժողովրդավարական համախմբում»

Հունիս 10,2021 14:54

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության կոչը համաքաղաքացիներին

Սիրելի հայրենակիցներ,
ինչպես գիտեք «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը չի մասնակցելու ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին։ Այս որոշումը պայմանավորված է եղել 2 հիմնական գործոններով.

• կուսակցությունը, լինելով նորաստեղծ, դեռևս գտնվում է կայացման և ինստիտուցիոնալացման փուլում, իսկ ընտրություններին մասնակցությունն առանց նվազագույն անհրաժեշտ կայացվածության կլիներ ինքնանպատակ,

• հաշվի առնելով ՀՀ-ում ստեղծված իրավիճակի ողջ լրջությունն ու գոյաբանական աննախադեպ մարտահրավերները, ինչպես նաև այս պահին իրատեսական չհամարելով ԱԺ անցնելու համար անհրաժեշտ անցողիկ նվազագույն շեմի հաղթահարումը` զերծ ենք մնում արտահերթ ընտրություններին մասնակցությունից, որով կնպաստեինք ձայների որոշակի «փոշիացմանը»։

Նախընտրական շրջանում անելիքների մասին

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը ՀՀ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, մասնավորապես փաստելով, որ ՀՀ իշխանությունները, ունենալով ինքնության խորքային ճգնաժամ և լինելով անկարողունակ երաշխավորելու ՀՀ-ի նվազագույն անվտանգությունն ու հանրային շահը, փաստացի վերածվել են ազգային անվտանգության հիմնական և գլխավոր սպառնալիքի։

Իշխանության կողմից իրականացվող քաղաքականության հետևանքով, երբ առավել քան երբևէ վտանգված է ոչ միայն բնակչության ֆիզիկական անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ու պետականությունը, այլ նաև աննախադեպ մարտահրավերներ են նետված հոգևոր անվտանգությանն ու հայկականությանն ընդհանրապես, քաղաքական չեզոքության պահպանման որևիցե ձև արդարացված լինել չի կարող։ Անհրաժեշտ է գիտակցել, որ սա այլևս ոչ թե լոկ քաղաքական, այլ նաև քաղաքակրթական և գոյաբանական գործընթաց է, որով անմիջականորեն պայմանավորված է մեր լինելիությունը։

Բացի այդ, այս գործընթացն ունի կենսական նշանակություն, քանի որ թվարկված սպառնալիքներից բացի, իշխանության վերարտադրությունը նաև միջազգային հանրության շրջանում կլեգիտիմացնի ինչպես պատերազմի հետևանքները, այնպես էլ ՀՀ կենսական շահերին էականորեն հակասող սահմանազատման և սահմանագծման աշխատանքների իրականացումը:

Հարգելի հայրենակիցներ, միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը ակտիվորեն մասնակցում է նախընտրական գործընթացներին, ինչի շրջանակներում փորձ է անում հանրության հնարավորինս լայն շրջանակներին համակողմանի ներկայացնել ՀՀ-ում ստեղծված իրավիճակի ողջ լրջությունը՝ միևնույն ժամանակ զերծ պահելով քաղաքացիական բախման տանող ցանկացած գործողությունից:

«Ժողովրդավարական համախմբում»
կուսակցության կենտրոնական գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930