Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե Վանեցյանը մի քանի գերի վերադարձներ, իշխանությունը կասեր, թե նա Ալիեւի հետ է պայմանավորվել»․ Խաչիկ Գալստյան

Հունիս 10,2021 14:41

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Խաչիկ Գալստյանի հետ հանդիպմանն այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ դաշինքի վարչապետի թեկնածու, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը նախկինում ասել էր, թե կարող է գերիների վերադարձի հարցը լուծել, հիմա այդ ուղղությամբ որեւէ քայլ կատարվե՞լ է։

Խաչիկ Գալստյանը նախ նշեց․ «Արթուր Վանեցյանն ասել է, որ եթե ինքը լիներ իշխանություն, ապա կարող էր գերիների հարցը լուծել։ Դա ոչ թե անձնական դիվանագիտության, այլ միջպետական հարաբերությունների խնդիր է։ Իշխանությունն այսօր մանիպուլյացիայի սարսափելի գործիքակազմի է տիրապետում։ Վստահ եմ, որ եթե անգամ Արթուր Վանեցյանի անձնական կապերով մի քանի գերի վերադարձվեին, իշխանական քարոզչամեքենան հանրությանը կասեր, թե Վանեցյանն Ալիեւի հետ պայմանավորվել է, գերիներին պահել է տվել, եւ հիմա հետ է բերում, որ իշխանության վարկանիշը գցի»։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ որդուն գերիների փոխարեն Ադրբեջանին հանձնելու պատրաստակամությանը, Գալստյանը շեշտեց՝ դա քարոզչական հնարք է, բացի այդ՝ նա ավելի վաղ կարող էր նման առաջարկ հնչեցնել։

Խաչիկ Գալստյանը համոզված է, որ քանի դեռ իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանն է, ռազմագերիները չեն վերադարձվելու, ավելին՝ նորանոր տարածքային զիջումներ են պարտադրվելու հայկական կողմին։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930