Հունիսի 8-ին Մոսկվայում տեղի է ունեցել «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի և ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի պաշտոնական հանդիպումը:
Արթուր Վանեցյանը ներկայացրել է «Պատիվ ունեմ» դաշինքի տեսլականը՝ ՀՀ և ՌԴ միջև ռազմավարական բնույթ կրող դաշնակցային հարաբերությունների խորացման և զարգացման անհրաժեշտության մասին:
Հանդիպմանը կողմերը անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման խնդրին: Վերահաստատվել է «Պատիվ ունեմ» դաշինքի դիրքորոշումը Արցախի հիմնահարցը 3 հիմնարար սկզբունքների, այդ թվում՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա լուծելու վերաբերյալ:
Կողմերը քննարկել են նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ՀՀ ներքաղաքական օրակարգին առնչվող մի շարք հարցեր:
Կարդացեք նաև
Ռուսական կողմի պաշտոնական հաղորդագրությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
«ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինք