– Պարոն Օրբելյան, երեք տարի դուք ղեկավարում եք Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, սակայն այս կարճ ժամանակահատվածում կարողացաք հսկայական աշխատանք կատարել և գաղտնիք չէ, որ նախաձեռնությունների մեծ մասը իրականացավ Ձեր անձնական միջոցներով: Հիմա, երբ դուք առաջարկ եք ստացել Նյու Յորքի օպերային թատրոնից և շուտով ստանձնելու եք տնօրենի և գեղարվեստական ղեկավարի պաշտոնը, ինչ ճակատագիր է սպասվում մեր թատրոնին: Արդյոք ինչպես համաշխարհային շատ հեղինակավոր թատրոններում կիրառվող փորձը հնարավոր կլինի՞ համատեղել Ձեր գործունեությունը նաև մեր թատրոնում և կշարունակեք ձեր հեղինակավոր անունը ի նպաստ մեր թատրոնի օգտագործել:
– Նախ, շնորհակալ եմ իմ գործունեության վերաբերյալ գնահատանքի խոսքերի համար: Երբ հանձն առա ղեկավարել թատրոնը, խոստացա, որ կոլեկտիվի հետ միասին կանենք հնարավորը մեր թատրոնը համաշխարհային հեղինակավոր թատրոնների ընտանիքի մաս դարձնելու: Այս ուղղությամբ արվել է հսկայական աշխատանք, բայց անելիքները դեռ շատ շատ են:
Չեմ ցանկանում թաքցնել, որ ամեն ինչ շատ ավելի լավ կարող էր լինել, եթե չլինեին չինովնիկական ամբիցիաներն ու մեղմ ասած, անհեռատեսությունը, մենք կկարողանայինք առանց խոչընդոտների ի կատար ածել մեր ծրագրերը: Ինչևէ…
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է իմ նոր նշանակմանը, ապա համատեղության տարբերակը, իհարկե, կիրառում են աշխարհում, սակայն սա քննարկելու խնդիր է, դեռ կա ժամանակ քննարկելու և հասկանալու հետագա գործունեության մեխանիզմը: Մի բան հստակ կարող եմ ասել, անկախ թե ինչպես կհանգուցալուծվի այս հարցը, ես կշարունակեմ իմ հնարավորություններն ու կապերը ծառայեցնել ի նպաստ մեր թատրոնի:
– Դուք հարցազրույցների ժամանակ նշում էիք, որ կապված եք Հայաստանի հետ դեռ ուսանողական տարիներից: Պատկերացնու՞մ եք Ձեր հետագա գործունեությունն առանց հայրենիքի հետ կապի:
– Միշտ եմ կապված եղել Հայաստանի հետ, սակայն վերջին տարիներին ես այնքան ընկերներ ձեռք բերեցի, այնքան հարազատ մարդիկ, որ առանց նրանց հետ մշտական կապի այլևս անհնար կլինի: Բացի այդ, իմ գործունեությունը հայրենիքում ցանկանում եմ շարունակել, քանի որ այս թատրոնը ղեկավարելու իմ կարևոր նպատակն էր՝ այն դարձնել լավագույններից մեկը աշխարհում և այս գործընթացը պետք է շարունակել: Հուսով եմ, որ նոր խոչընդոտներ այս կարևոր ճանապարհին չեն լինի: Ժամանակը ցույց կտա…
Մեր արտիստները իրոք շատ տաղանդավոր են և մենք միասին կարող ենք մեծ հաջողություններ արձանագրել: Մենք կաշխատենք, կարևորը խանգարող հանգամանքներ, կամ խանգարողներ քիչ լինեն:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Շատ հարգելի պարոն Օրբելյան, մեր թատրոնի գլխավոր խնդիրը հայ հասարակուրթյանը օպերային արվեստը հոգեհարազատ դարձնելն է, դեպի օպերա գրավելն է, հետո նոր աշխարհի մասին մտածելը, իսկ մեր թատրոնի առանձնահատկությունը այլ է: Մենք եվրոպական ժողովուրդ չենք և ոչ էլ արևելքի ժողովուրդ ենք: Ուրեմն՝ պետք է զարգացնենք մեր ինքնատիպությունը, և հենց դրանով էլ հետաքրքիր կլինենք աշխարհին: Պետք չէ ամեն ինչում հետևենք Եվրոպային: Կարծում եմ՝ պետք է սկսել լայն համաագործակցությունը արդի հայ կոմպոզիտորների հետ, որպեսզի ստեղծվեն և բեմադրվել այնպիսզի գործեր, որոնք գրավեն մեր հասարակությանը, նրանց բերեն դեպի օպերային մեծ արվեստը, իսկ 88 տարի եվրոպական երկացանկին հետևելով, դա հնարավոր չեղավ …