Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դոլմամա»–ի շենքն ու Աբովյան-Պուշկին խաչմերուկից մինչեւ Սախարովի հրապարակ ընկած հատվածը դուրս եկավ հանրային գերակա շահի գոտուց

Հունիս 10,2021 13:42

Այսօր կառավարությունը որոշեց Աբովյան-Պուշկին խաչմերուկից մինչեւ Սախարովի հրապարակ ընկած հատվածը հանել հանրային գերակա շահ ճանաչված գոտուց: Այդ նպատակով փոփոխություն կատարվեց «Երեւան քաղաքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» որոշման նախագիծը:

Նիստը վարող փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը նշեց, որ մի քանի շենքեր ճանաչվել են մշակութային արժեք ներկայացնող, եւ այս քաղաքաշինական գործընթացում մեծ առաջընթաց չի եղել: Նրա խոսքով, հաշվի առնելով պահպանման հարցը՝ որոշում է կայացվել, որ դրանք դուրս գան հանրային գերակա շահի գոտուց. «Դրանց թվում հայտնի «Դոլմամա»-ի շենքն է, այն դուրս է գալիս հանրային գերակա շահ համարվող շենքերից ցուցակից»:

Կառավարության նիստում հարցը զեկուցում էր ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, որի խոսքով՝ ՀՀ վարչապետի որոշմամբ գործում է աշխատանքային խումբ, որն ուսումնասիրում է մինչեւ 2018 թվականը հանրային շահ ճանաչված տարածքների օգտագործման իրականացման քաղաքաշինական գործընթացների վիճակը ու պարբերաբար այդ ուղղությամբ ներկայացրել են առաջարկություններ եւ սա հերթականներից մեկն էր:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930