Aravot.am-ը «Հայացք» ակումբում իրենց կուսակցության առաջնահերթությունները ներկայացնող «Վերելք» կուսակցության նախընտրական ցուցակի ներկայացուցիչներից հետաքրքրվեց` բանակում սննդի խնդիր եղե՞լ է, ինչպես վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է հայտարարում, թե «կոնֆետը շպրտում էին, զինվորը ճանկռելով վազում էր կոնֆետի հետեւից»:
Պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հետեւյալ կերպ արձագանքեց. «Բանակում երբեւիցե սննդի խնդիր չի եղել, բանակը միշտ սննդով ապահոված է եղել տարբեր ժամանակաշրջաններում: Անձամբ ես իմ ծառայության փորձից կարող եմ ասել, քանի որ ծառայել եմ տարբեր զորամասերում` թե ՊԲ, թե ՀՀ ՊՆ…Նման բան ես չեմ տեսել, ու վաղ անցյալում չի, որ ես զորացրվել եմ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարում՝ Արսեն Վարդանյանն աջից: