Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով` Արցախյան պատերազմի ժամանակ ցուցաբերած խիզախության եւ արիության համար հետմահու «Մարտական ծառայության» մեդալով է պարգեւատրվել ժամկետային զինծառայող, Ներքին Գետաշեն համայնքի բնակիչ Հարութ Վարդանյանը:
Հունիսի 8-ին Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը և ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատի ներկայացուցիչը Ներքին Գետաշեն համայնքում հուշամեդալը հանձնեցին Հարութ Վարդանյանի ծնողներին։
Սևակ Խլղաթյանը սփոփանքի և մեծարանքի խոսքեր հնչեցրեց հերոս զինծառայողի ծնողներին:
«Հարութն ու նրա ծառայակից ընկերները իրենց կյանքը տվեցին հանուն մեր երկրի սահմանների պաշտպանության: Նրանք մարտնչեցին թշնամու դեմ, որպեսզի մենք և մեր սերունդները շարունակեն արարել, շենացնել և հզորացնել մեր հող հայրենին: Եվ այդ ամենին պետք է հասնենք միահամուռ ուժերով, հասնենք հանուն նրանց պայծառ հիշատակի, հանուն նրանց անավարտ երազանքների ու նպատակների»,- նշեց նա:
Կարդացեք նաև
Գեղարքունիքի մարզպետարան