Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Էրդողանի՝ Թուրքիային մեղադրողների և զրպարտողների հետևում 3-4 խմբավորում է, որոնցից մեկը հայկական է

Հունիս 10,2021 13:18

Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին ելույթ է ունեցել և անդրադարձել իշխանության և իր հասցեին հնչող քննադատություններին: Խոսքը վերաբերում է ընդդիմության, մասնավորապես քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի քննադատություններին։

Հարկ է նշել, որ ընդդիմադիր գործիչները վերջին շրջանում անդրադառնում են քրեական հեղինակություն Սեդաթ Փեքերի՝ թուրք իշխանավորների հետ կապեր ունենալու մասին բացահայտումներին: Այս թեմայով Քըլըչդարօղլուի հայտարարություններն Էրդողանն անվանել է զրպարտություն։

Նրա պնդմամբ՝ այսօր աշխարհում Թուրքիային մեղադրողների և զրպարտողների հետևում կանգնած է 3-4 խմբավորում:

Էրդողանի դասակարգման համաձայն՝ առաջինը Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ-PKK) ռազմաքաղաքական կազմակերպությունն է և նրան հարող քաղաքական ու քաղաքացիական կառույցները:

Երկրորդը՝ գյուլենական համայնքը (կառույցը 2016թ հեղաշրջման փորձից հետո FETÖ ահաբեկչական կազմակերպություն է անվանվում):

Թուրքիայի նախագահն այս շարքում նշել է նաև հայկական կազմակերպություններին՝ անելով հետևյալ շեշտադրումը. «Մեր երկրի դեմ տարվող արշավների մեկ այլ կարևոր աջակիցն է վաղուց արևմուտքում գործող ձեռքերն արյունոտ հայկական կազմակերպությունները: Հիմա այս բոլորին ավելացել են նաև հանցավոր խմբավորման անդամները: Բոլոր այս կառույցները ըստ էության ինչ-որ իմաստով սնվում են միևնույն աղբյուրներից, ուղղորդվում են միևնույն ձեռքերի կողմից: Իհարկե, այս ցուցակին պետք է ավելացնել մի շարք քաղաքական գործիչների, որոնք հանուն իրենց անձնական շահի կրկնում են այս թեմաները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930