Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ի նախընտրական քարոզարշավը այսօր շարունակում է Լոռու մարզում: Ծիլքար համայնքում կարճատեւ հանդիպման ժամանակ հավաքված կանայք Փաշինյանին հորդորում էին. «Այդ կաշառակերներին, թալանչի գողերին վերացրե՛ք, մենք ապրենք»:
Բնակիչները նաեւ երդվում էին. «Դու իմացի, որ Ծիլքարը ձեր հետ է եղել ու ձեր հետ է միշտ՝ մինչեւ մահ ու գերեզման»
Կարդացեք նաև
Փաշինյանն ասաց. «ժողովուրդ ջան, մեր հաջողությունը փոխադարձաբար կապված է իրար հետ: Մեր հաջողությունը ընտրություններում կախված է ձեզնից, ձեր հաջողությունը կախված է մեզնից»:
Կանայք արտաքին քաղաքականության վերլուծություն էին անում, թե՝ «դու շուտ պիտի ստորագրեիր, գոնե քանի տներ փրկեցիր դու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ