Jamnews. Պատերազմի ավարտից արդեն մի քանի ամիս է անցել, սակայն ավտոբուսների դիսփլեյների վրա դեռևս պահպանվել է «Ղարաբաղն Ադրբեջան է» վազող տողը։ Թեև այս համատեքստում ավտոբուսի երթուղու նշումն ավելի օգտակար կլիներ։
Քաղաքական գաղափարը զոհի կարգավիճակից փոխվել է հաղթանակածի կարգավիճակի, իսկ շեշտադրումն արվում է զոհված խաղաղ բնակիչների և զինվորների վրա։ Երբեմն դա անգամ կապված չէ պատերազմի հետ։ Օրինակ, երբ խոսքը գնում է ֆեմինիստների մասին, նրանց հիշեցնում են, որ նրանք դեմ էին պատերազմին, անգամ եթե նրանց օրակարգում պատերազմի հետ կապ չունեցող թեմա է ներառված։
Նախկինում հասարակության մեծ մասը դատապարտում էր «անազնիվ» կռիվները, երբ մի հոգու վրա մի քանիսն են հարձակվում։ Սակայն այժմ գոհունակությամբ է ընկալվում նորությունը ճակատում զոհված զինվորի հասցեին կատակող մարդուն «պատժելու» մասին։
Սրանք ժամանակավոր երևույթներ են։ Մշտականներից՝ նոր անվանումներն են։
Կարդացեք նաև
Մետրոյի նոր կայարանն անվանվել է «Նոյեմբերի 8»։ Այս օրը պաշտոնապես ճանաչվել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմում տարած հաղթանակի օր, որն Ադրբեջանում անվանում են հայրենական։
Կայարանը, սակայն, վաղուց էր կառուցվել, սակայն անունը հիմա են դրել։
Նաև Նոբելի պողոտան է վերանվանվել Նոյեմբերի 8-ի պողոտա։
Գոյություն ունի նաև Շուշիում մզկիթի կառուցման նախագիծ, որի հիմնական շենքը կառուցվելու է 8 թվի տեսքով, իսկ մինարեթները՝ 11 թվի՝ նույնպես ի պատիվ նույն օրվա։
Հաղթանակին նվիրված ամենաբնորոշ հուշարձանն արդեն հայտնի դարձած «Ռազմավարի այգին» է։ Այնտեղ ադրբեջանական բանակի ռազմական հզորության ցուցադրում չկա, իսկ պատերազմի սարսափների մասին ցանկացած ակնարկ ամբողջությամբ չեզոքացվել է հայ զինվորների ծաղրապատկերային տիկնիկներով և «նորաձև» մեջբերումներով շապիկներով՝ «Ի՞նչ պատահեց, Փաշինյան», «Շան պես վռնդեցինք»։ Սրանք մեջբերումներ են պատերազմի ժամանակ Իլհամ Ալիևի ունեցած ելույթներից։ Այս թանգարանը կարծես պարզապես լրացնում է հաղթանակի պատկերը՝ թույլ ու վախկոտ թշնամու կերպարով։
Իսա Մուսաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: