Լրահոս
Օրվա լրահոսը

Ուղղել Հայաստանի քարտեզը, ներառելով ՀՀ անբաժանելի մաս կազմող Արծվաշենը. «Քաղաքացու իրավունքների պաշտպան»

Հունիս 10,2021 11:44

ՀՀ քաղաքացիների իրավունքները ոտնահարող և ՀՀ տարածքային ամբողջականությունը պատկերավոր խախտող հերթական ցույցն է կազմակերպվել։ 2021 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում ԿԸՀ-ի կողմից գրանցված կուսակցությունների և դաշինքների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպված և Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող հեռուստաբանավեճերի ժամանակ ՀՀ քարտեզը ներկայացվում է առանց Արծվաշենի։

Նախապես տեղեկացնում ենք, որ այն քաղաքական ուժերը, որոնք կանգնում են առանց Արծվաշենի ՀՀ քարտեզի կողքին, ուղղակի հաստատում են, որ ՀՀ քաղաքացիների իրավունքներին հակասող, ՀՀ տարածքային ամբողջականության պատկերավոր խախտումը հանդուրժող վերաբերմունք-դիրքորոշում ունեն, ինչը, հնարավոր է, խիստ քննադատության, հանրային պարսավանքի, նույնիսկ՝ քրեական մեղադրանքի արժանանա։

Այսու՝
• Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, Հանրային հեռուստատեսությունից, հեռուստաբանավեճի կազմակերպիչներից
պահանջում ենք՝ անհապաղ ուղղել ՀՀ քարտեզը, ներառելով ՀՀ անբաժանելի մաս կազմող Արծվաշենը։

• ԱԺ 2021 հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին կոչ ենք անում՝
դրսևորել սկզբունքայնություն, կանխել քաղաքական համայնքի դեմ կազմակերպված սադրանքը և նույնպես պահանջել, որ հեռուստաբանավեճի ժամանակ ՀՀ քարտեզում ներառվի ՀՀ անբաժանելի մաս կազմող Արծվաշենը։

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930