Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի կարգավիճակի հարցի քննարկումն անխուսափելի է դառնում, եւ դրա մեկնարկը միայն ժամանակի հարց է. «Հայաստանի Հանրապետություն»

Հունիս 10,2021 10:48

Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակն աստիճանաբար վերադառնում է միջազգային կառույցների եւ խոշոր պետությունների քաղաքական օրակարգ: Առաջնային համարելով հիմնահարցի հիմնարար եւ երկարաժամկետ լուծումը՝ վերջիններս էապես կարեւորում են այդ ուղղությամբ քաղաքական բանակցությունների վերսկսումը: Հատկանշական է, որ այդ գործընթացում ակտիվություն են ցուցաբերում այնպիսի պետություններ, որոնք նախկինում ձգտել են չեզոքություն պահպանել եւ սահմանափակել են իրենց ներգրավվածությունն Արցախի շուրջ ընթացող քաղաքական բանակցություններում:

Ռուս խաղաղապահների՝ որպես անվտանգության երաշխիքի առկայությունը Արցախում վերջիններս ընկալում են որպես նրա ռազմական ներկայություն, իսկ այդ առաքելության ժամկետների անորոշությունն այդ երկրներին ստիպում է քննարկման հարթակ բերել Արցախի կարգավիճակի որոշման հարցը, որը երկարաժամկետ լուծումներ պետք է ապահովի:

Այս իրավիճակը կխթանի Արցախի Հանրապետության կարգավիճակի շուրջ քաղաքական գործընթացի վերսկսումը, որից համառորեն խուսափում է Ադրբեջանը՝ հիմնականում Թուրքիայի հրահրմամբ: Վերջիններս, սակայն, սկսել են հասկանալ, որ այդ պահվածքը ոչ մի տեղ չտանող ճանապարհ է, եւ այն ավելի շատ մեծացնում է համաշխարհային ճնշումներն իրենց վրա: Ամենայն հավանականությամբ, ադրբեջանաթուրքական զույգն սկսել է ընկրկել եւ նախապատրաստվում է բանակցային գործընթացին: Այդ մասին է խոսում Եվրոպայում Թուրքիայի հետ ամենաջերմ հարաբերություններն ունեցող Գերմանիայի ակտիվացումն արցախյան քաղաքական ճակատում:

Այլ կերպ ասած՝ Արցախի կարգավիճակի հարցի քննարկումն անխուսափելի է դառնում, եւ դրա մեկնարկը միայն ժամանակի հարց է: Իսկ քաղաքական սեղանին ռազմական տեխնիկան գործոն չէ, այստեղ առաջնային են իրավական փաստարկները, որոնք միանշանակ խոսում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության օգտին:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930