Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա արդեն ադրբեջանցիները Սոթքից ընդերք են հանում ու ի օգուտ իրենց են օգտագործում. Հրանտ Միքայելյան. «Փաստ»

Հունիս 10,2021 10:34

2018 թ. դեկտեմբերի ընտրություններին շատ խոստումներ չկային, բայց հետո կար կառավարության հետընտրական ծրագիր, որը գրեթե ամբողջությամբ չկատարվեց: Սա թույլ է տալիս ենթադրել, որ իրականում այս կառավարության իրական պլաններն ու ծրագրերն ուրիշ էին, ինչն ամենից շատ ընդգծվում է Արցախի հարցում: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Կովկաս» ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը, որի հետ զրույցում անդրադարձել ենք նախորդ երեք տարիների ընթացքում տնտեսական հիմնական միտումներին:

Ինչ վերաբերում է բացասական միտումներին, Հրանտ Միքայելյանի խոսքով՝ բացասական երևույթները շատ ավելին են: «Նախ՝ շատ անգրագետ գործունեություն բազմաթիվ ոլորտներում: Օրինակ՝ փակվեց էներգետիկայի նախարարությունը, և արդեն էներգետիկայի ուղղությամբ խնդիրներ ունենք: Բացի այդ, նոր պարտքեր, գյուղատնտեսության ոլորտում գրեթե ավերիչ քաղաքականություն, գյուղնախարարության փակում, բազմաթիվ ծրագրերի չեղարկում, ոռոգման ջրի պակաս, որը նաև գյուղատնտեսական ցուցանիշների նվազման հանգեցրեց: Հաջորդը՝ ներդրումների գրեթե զրոյացում, ինչը զգալի մասով պայմանավորված է ներդրողների նկատմամբ շատ բացասական վարքագծով: Չգնահատվեցին համավարակի հետևանքները: Համավարակից բխող խնդիրների պատասխանը շատ անգրագետ էր, սխալ:

Մենք ունեցանք լրջագույն մարդկային կորուստներ, տնտեսության անկում անհամեմատ ավելի շատ, քան պետք է լիներ: Մինչդեռ համավարակի հետևանքով Վրաստանում ավելի փոքր անկում եղավ: Այս ամենին հետևեց պատերազմը, իսկ հիմա մենք տեսնում ենք պատերազմի այն արդյունքները, որոնք գրանցեց այս իշխանությունը. հիմա արդեն ադրբեջանցիները Սոթքից ընդերք են հանում ու ի օգուտ իրենց են օգտագործում: Բացի նշվածներից, այս երեք տարվա ընթացքում աճել է անհավասարությունը, այդ թվում՝ եկամտահարկի համահարթեցման օրենքի պատճառով»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Փորձագետի խոսքով՝ գնաճի միտումները ևս բնական են: «Բացասական է այն երևույթը, որ այդ գնաճը չի զուգորդվում աշխատավարձերի եկամուտների աճով, ինչը հասկանալի է երկրում առկա ճգնաժամի պայմաններում: Տեղի է ունեցել պատերազմ, որի, ի դեպ, ոչ բոլոր հետևանքներն ենք դեռ կրել: Նախ՝ մեզ համար պատերազմը դեռ ավարտված չէ, քանի որ Ադրբեջանն ամեն օր առաջ է գալիս: Երկրորդ խնդիրն ավելի լայն է. այս պատերազմում մենք ունենք այնպիսի կորուստներ, որոնք 20-30 տարի անց են զգացվելու: Ինչ վերաբերում է այս փուլին, այո, մենք սոցիալական առումով խնդիրներ ունենք: Պատերազմից տուժածների գումարների վճարման խնդիր ևս կա: Բայց ես ավելի լայն՝ մարդու կյանքի արժեքի տեսանկյունից կդիտարկեի իրավիճակը: Մեզ մոտ պատշաճ չգնահատվեց համավարակը, չգնահատվեց պատերազմը, իսկ պատերազմում զոհվածների նկատմամբ վերաբերմունքը ինքներդ եք տեսնում»,-եզրափակեց Հ. Միքայելյանը:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930