Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը կհայտնվի «World Travel Awards»-ի նոր անվանակարգերում. համագործակցության պայմանագիր է կնքվել

Հունիս 10,2021 15:31

Հունիսի սկզբին համագործակցության պայմանագիր կնքվեց «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամի և «World Media & Events»-ի միջև Հայաստանի զբոսաշրջության ոլորտի, տուրիստական ենթակառուցվածքների և ոլորտի մասնագետների կարողությունները զարգացնելու նպատակով։

Սույն պայմանագրով TUF հիմնադրամը, որը միտված է Հայաստանում սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ զբոսաշրջային և քաղաքաշինական նախաձեռնությունների միջոցով և Հայաստանում տուրիստական շղթաների ապակենտրոնացված մոդելի ձևավորմամբ, կսկսի նոր համագործակցություն «World Media & Events»-ի հետ, որը գործարկում է Զբոսաշրջության համաշխարհային մրցանակաբաշխությունը (World Travel Awards)։ Վերջինս հիմնադրվել է 1993 թ․-ին՝ ճամփորդության, զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտների ճանաչման, պարգևատրման և տոնակատարության համար։

Այս համագործակցության շրջանակում TUF հիմնադրամը կազմակերպել էր Զբոսաշրջության համաշխարհային մրցանակաբաշխության հիմնադիր և տնօրեն Գրեմ Քուքի այցը Հայաստան։ Իր եռօրյա այցի ընթացքում Գրեմ Քուքն այցելեց Հայաստանի ամենադիտարժան և զբոսաշրջային գրավչություն ունեցող վայրերը՝  Գառնի, Գեղարդ, Դիլիջան, Տաթև, ինչպես նաև Երևանում Ցեղասպանության թանգարան և Մատենադարան։ Նա մասնակցեց նաև Երևանի Գինու Օրերին։

«Այս համագործակցությունը հնարավորություն կտա Հայաստանին հայտնվել մի նոր մակարդակում և դառնալ ավելի տեսանելի միջազգային զբոսաշրջության ոլորտում, հայկական մշակույթն ու տեսարժան վայրերը ընդգրկել Զբոսաշրջության համաշխարհային մրցանակաբաշխության անվանակարգերում։ Բացի այդ մենք համաձայնություն ձեռք բերեցինք 2022թ․-ին Հայաստանում գինու և խոհարարական օրերի միջազգային փառատոն կազմակերպել և այդ ուղղությամբ սկսել աշխատանքներ տանել»,-ասում է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (ТUF) բարեգործական հիմնադրամի տնօրեն Ելենա Աբովյանը։

Համագործակցության նպատակն է բարձրացնել Հայաստանում ներգնա տուրիզմի մակարդակը, բարելավել Հայաստանի դիրքը՝ որպես տուրիստական ուղղություն համաշխարհային զբոսաշրջային շուկայի համար, ամրապնդել զբոսաշրջության և հարակից ոլորտներում մասնագիտական համայնքի միասնությունը, բարելավել տուրիզմի և հյուրընկալության մասնագիտությունների և աշխատատեղերի իմիջը, զարգացնել զբոսաշրջության ոլորտի մասնագետների կարողությունները, աջակցել պետական գործակալություններին` համապատասխան հանրային քաղաքականության մշակման և Հայաստանում զբոսաշրջության զարգացման ռազմավարության իրականացման, ինչպես նաև կիրառելի օրենքների և կանոնակարգերի մշակման և կատարելագործման համար:

«Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամի մասին

«Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը 2020 թ. հուլիսից ստանձնել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի զբոսաշրջության և քաղաքաշինության զարգացմանը միտված բոլոր ծրագրերը (Դիլիջան, Տաթև, Արցախ և Երևան)։ Հիմնադրամը մշակում է զբոսաշրջային և քաղաքաշինական նորարար ծրագրեր, խթանում տարածքային կայուն զարգացումը ու դիրքավորում Հայաստանը համաշխարհային քարտեզի վրա՝ որպես մրցունակ զբոսաշրջային երկիր։

IDeA հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930