Ուշադրություն դարձրեք Փաշինյանի քաղաքական խոսույթի տոնայնությանը. գոռգոռոցներ այն մասին, թե քաղաքական վենդետաներ լինելու են, պատրաստվեք քաղաքացիական վրեժի, տրորելու ենք, ջարդելու ենք, փշրելու ենք և այլն։ Մի կողմից՝ սրանով նա կոնկրետ քայլերով փորձում է հասարակության մեջ առկա պառակտումն ավելի խորացնել, մյուս կողմից՝ հանրության մեջ արմատավորում է ջարդել-փշրելու թույլատրելիությունը։
Սակայն ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ նա «առյուծ է կտրում» ու «տղամարդ» է երևակայում միայն ներքին դաշտում, ընդ որում՝ օրվա մեջ կասկածելիորեն նրա ձայնի տոնայնությունը փոխվում է, և որքան օրն ավարտին է մոտենում, այնքան ավելի բարձր է բղավում ու գոռգոռում: Ընդունենք, որ սա ուսումնասիրության լուրջ թեմա է:
Սակայն նա ձկան նման համր է արտաքին դաշտում նույնիսկ իր անձը պաշտպանելու հարցում, էլ չենք խոսում մեր երկրի ու ժողովրդի շահերի մասին, որոնք հազիվ թե Նիկոլին հետաքրքրում են: Օրինակ՝ ողջ աշխարհի առաջ Ալիևը ստորացնում է իրեն՝ ոչնչություն ու «հարբեցող ծաղրածու» անվանելով, նորանոր զիջումներ պարտադրելով Հայաստանին, օրեցօր նոր գերիներ տանելով, քայլ առ քայլ մեր տարածք ներխուժելով, իսկ Փաշինյանը թուրքերի ու ադրբեջանցիների առաջ հնազանդ հարսի դերակատարություն է ստանձնել՝ երկյուղելով որևէ թթու խոսք արտաբերել Ալիևի հասցեին։
Այդ նույն Փաշինյանը չէ՞ր, որ պատերազմից առաջ հայտարարում էր, որ եթե սկսի կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, ապա Ադրբեջանի ներքաղաքական վիճակը կապակայունանա։ Այդ դեպքում ինչո՞ւ այդ կոնֆիդենցիալ տեղեկատվությունը այդպես էլ չի հրապարակում։ Լավ, կարող է ասել՝ այն ժամանակ չհասցրեց, իսկ ինչո՞ւ չհրապարակեց այդ ամենը պատերազմի ժամանակ, առավել ևս՝ պատերազմից հետո: Փոխարենը Նիկոլը շարունակում է «բեսեդկայի» մակարդակի բամբասանքներ տարածել իր մրցակիցների հասցեին՝ «եթե»-ներով, «գուցե»-ներով, փողոցային բառապաշարով: Ուրեմն, ինչո՞ւ է այսպես ափերից դուրս գալիս հենց ներքաղաքական հարթության մեջ:
Կարդացեք նաև
Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում