Ես մի կողմ եմ դնում վարչապետի պաշտոնակատարի ելույթների «գեղարվեստական մասը». ամեն մեկը խոսում է իր դաստիարակության, իր մշակութային պատկերացումների շրջանակներում: Փաշինյանի ելույթների հասցեատերը, լսարանը «ժողովուրդն է», այսինքն՝ այն մարդիկ, որոնք կարծում են, թե Հռոմի պապը վերջին պատերազմից հետո եկել էր Հայաստան եւ առաջարկել էր մեր ռազմագերիներին վերադարձնել, իսկ «նախկինները» խանգարել են նրան, կամ այն մարդիկ, որոնք ասում են, որ պատերազմի ժամանակ ոչ մի զոհ էլ չի եղել: Այդ «ժողովուրդը» Փաշինյանի մեջ տեսնում է իր նմանին՝ համապատասխան բառապաշարով եւ ինտելեկտով: Եվ ցանկացած այլ քաղաքական գործչի նման, նա ընտրությունների ժամանակ պետք է մոբիլիզացնի իր ընտրազանգվածը, հնարավորինս գրգռի նրանց:
Բայց այս ամենը՝ մի կողմ: Այստեղ ավելի հետաքրքիր է հետեւյալ հարցը. ի՞նչ կլինի, եթե Փաշինյանի եւ նրա հիմնական մրցակից Քոչարյանի գործողությունները չհանգեցնեն քաղաքացիական պատերազմի, եւ, ենթադրենք, ներկա իշխանությունը վերարտադրվի: Եկեք այս տեսանկյունից դիտարկենք վարչապետի պաշտոնակատարի ուղերձները:
Փաշինյանը խոստանում է ա/ վենդետա, կադրային ջարդ՝ ոչ միայն պետական ապարատի, այլեւ իրեն չենթարկվող ՏԻՄ մարմինների, բ/ նույն վենդետան «թփրտացող» սեփականատերերի հանդեպ: Եկեք մտածենք, թե ինչ է դա նշանակում, եւ կկարողանա՞ արդյոք աշխատել այդ տրամաբանությամբ ղեկավարվող կառավարությունը:
Հնարավո՞ր է արդյոք վերացնել ներկայիս պետական ապարատը (որտեղ, չեմ բացառում, կարող է նաեւ սաբոտաժ լինել) եւ այն փոխարինել «հեղափոխությանը հավատարիմ», բայց անգրագետ մարդկանցով, ինչպես որ դա որոշ դեպքերում արվում է: Ինձ թվում է՝ ոչ: Արդյոք նման հայտարարություններից հետո քաղաքականապես չեզոք կամ անգամ լոյալ պետական պաշտոնյաները ցանկություն կունենան աշխատելու: Դարձյալ կասկածում եմ: Պետական ապարատից, զինվորականներից, դասախոսներից, հոգեւորականներից, ՏԻՄ ղեկավարներից պետք է ոչ թե վրեժ լուծել՝ քաղաքական հակառակորդին համակրելու համար, այլ ցուցաբերել համբերատարություն եւ փորձել «աշխատեցնել»՝ իր շահ պետության:
Դառնանք սեփականատերերին: Որքանո՞վ է համատեղելի Հայաստանը՝ բիզնեսի համար դրախտ լինելու պնդումը եւ սեփականատերերին սպառնալը: Իշխանության վերարտադրության դեպքում գործարարներն իրենց ապահո՞վ կզգան: Ինձ թվում է՝ ոչ, բացառությամբ այն երկուսի, որոնք իշխանության նախընտրական ցուցակում են: Մնացած գործարարները, այս թվում մանր ու միջին, կվարանեն ներդրում անել, որովհետեւ վստահ չեն լինի՝ արդյոք չեն դառնա վարչապետի քմահաճույքների զոհը:
Եվ վերջապես. եթե ՏԻՄ «ոչ լոյալ» ղեկավարներն ինչ-որ անօրինական ճանապարհով փոխարինվեն Փաշինյանին հավատարիմ, բայց բնակիչների մեջ հեղինակություն չունեցող մարդկանցով, արդյոք հնարավոր կլինի՞ ղեկավարել համայնքները:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Համացանցում կարդացել եմ, որ շատ համայնքապետեր իրենց համայնքներում Փաշինյանի հետ հանդիպումների եկած մարդկանց մեծ մասին չեն ճանաչում: Այստեղից հետևում է, որ Նիկոլն իր հետ հանդիպումների է տանում նաև հարյուրավոր շրջիկ «տեղացիների», որոնք իր թիմի անդամներն են և այսօր կարող են լինել գյումրեցի, վաղը աշտարակցի, մյուս օրը՝ եղեգնաձորցի: Վարչապետի պաշտոնակատարի հնչեցրած՝ մերթ սպռնացող, մերթ ծաղրող, մերթ գավառական շինիչ խոսքերին տրամաբանական է, որ ավելի շատ ծափահարում, հիացած բացականչում և իրենց կուռքի վրա վարդի թերեր են նետում հենց այդ շրջիկ յուրայինները, որոնք փորձում են աչքի ընկնել շեֆի մոտ: Եթե տեղի բնակիչը իշխանավորին քծնելու համար վաղը իր համայնքի անդամների կողմից կարող է ծաղրի կամ պարսավանքի արժանանալ, ապա շրջիկ «տեղացին» այդ պրոբլեմը չունի և նա իր թատրոնը խաղում է անկաշկանդ բեմականացումով՝ հույս ունենալով, որ իր ղեկավարությունը ընտրություններից հետո ըստ արժանվույն կգնահատի իր նվիրական աշխատանքը: Իսկ ելույթ ունեցող հռետորը նման դեպքերում մտնում է իր «սոուսի» մեջ, իմանալով, որ իր հնչեցրած յուրաքանչյուր միտք հավաքի մասնակիցների մոտ «հիացմունք կառաջացնի»:
Գլոբալիստները այսպես թե այնպես պետք է ոչնչացնեն պետականությունները բոլոր անխտիր մեծ ու փոքր երկրներում եւ դա անում են ուժեղացնելով մարգինալներին եւ իշխանությունում եւ ընդդիմությունում եւ միաժամանակ թուլացնելով նորմալներին եւ իշխանությունում եւ ընդդիմությունում: Մարգինալը իր հողից կտրված թյուրիմացությունն է, բայց հերիք է նա վերադառնա իր հողին, էլի նորմալ կդառնա: Դրա համար ազգովին ուղերձ հղենք իշխանությունից ու փողից խելքները թռցրած այս քաղաքական թյուրիմացությունների հարազատ գյուղերի գյուղացիներին տեր կանգնեն իրենց հիվանդներին եւ տանեն իրենց երկիր’ հարազատ հողն ու ջուրն ու օդը եւ շփումը տեղի նորմալների հետ կբուժեն սրանց խելառությունը: Մենք էլ նորմալ մեկին մյուսին նշանակենք մեզ ղեկավար եւ ընդդիմություն, որ նորմալներով դիմակայենք էս աննորմալ գլոբալիստների պետականաքանդ խելառությանը:
եթե ընտրությունների ժամանակ վարչապետը վենդետա է պահանջում, դա նշանակում է, որ Հայաստանում արդարադատության համակարգ չկա: Երկիրը, որը ղեկավարվում է օրենքի գերակայությամբ, ներկայացված չէ այս կարգի վարչապետներով: Սա նշանակում է, որ վերջին թավշյա հեղափոխությունը շատ մեծ աղմուկ է ոչնչի համար: Բոլորն էլ գիտեն, թե ինչ է նշանակում բաժանել և կառավարել: Նրանք մեծ օգուտ են բերում այն երկրներին, որոնք ցանկանում են վնաս հասցնել մեր ազգին: