Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՄՆ կոչ է անում Բաքվին ու Երևանին վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի ներքո բանակցություններին. «Ամերիկայի ձայն»

Հունիս 09,2021 23:23

«Ամերիկայի ձայն». Դրա մասին Բաքվում լրատվամիջոցների հետ ճեպազրույցում հայտարարել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղարի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը, ով այս օրերին այցով գտնվում է տարածաշրջանում

Միացյալ Նահանգները խիստ մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանների երկայնքով տեղի ունեցող վերջին զարգացումներով, ներառյալ Ադրբեջանի զինված ուժերի կողմից վեց հայ զինվորների գերեվարման և ականային պայթյունի հետևանքով ադրբեջանցի երկու լրագրողի մահվան առնչությամբ: Դրա մասին Բաքվում լրատվամիջոցների հետ ճեպազրույցում հայտարարել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղարի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը շատ մարդկանց կյանք է խլել, և մենք մտահոգված ենք, որ սահմանային իրավիճակը կարող է ավելի լարվել: Կոչ ենք անում կողմերին այս միջադեպերը լուծել հրատապ ու խաղաղ կերպով: Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի չդեմարկացված հատվածներում ցանկացած շարժ համարում է սադրիչ և ոչ անհրաժեշտ: Մերժում ենք սահմանի դեմարկացիայի համար ուժի կիրառումն ու կոչ ենք անում երկու կողմերին վերադառնալ նախկին դիրքեր, դադարեցնել չդեմարկացված սահմանի ռազմական ամրացումներն ու ականապատումները»,- հայտարարել է Ռիքերը:

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը կոչ է անում կողմերին հնարավորինս շուտ վերադառնալ առարկայական բանակցություններին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման:

«ԱՄՆ-ը շարունակելու է աշխատանքը միջազգային հումանիտար կազմակերպությունների, ինչպես նաև մեր դաշնակիցների ու գործընկերների հետ՝ տարածաշրջանային կարիքները ապահովելու համար: Սակայն միայն հակամարտության խաղաղ կարգավորման միջոցով է հնարավոր Հարավային Կովկասի ժողովուրդների իրական բարգավաճումն ու բարօրությունը»,- ասել է ԱՄՆ փոխպետքարտուղարի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930