Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայ-ադրբեջանական սահմանին երկարաժամկետ խաղաղության հեռանկար է տեսնում

Հունիս 09,2021 23:03

Հայ-ադրբեջանական սահմանին երկարաժամկետ խաղաղության հեռանկարներ կան, այնուամենայնիվ, իրավիճակի սրման ռիսկերը պահպանվում են: Այս մասին հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը «Անվտանգության տարածաշրջանային կառույցներ. ՀԱՊԿ» ֆորումի ժամանակ:

«Ուշադիր հետևում ենք հայ-ադրբեջանական սահմանին, հատկապես Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը: Ողջունում ենք կողմերի մտադրությունը պետական սահմանի հարցերը լուծել խաղաղ ճանապարհով: Մենք այնտեղ երկարաժամկետ խաղաղության հեռանկարներ ենք տեսնում»,- ասել է Զասը՝ հավելելով նաև, որ իրավիճակի սրման ռիսկերը դեռ պահպանվում են:

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցմանը հաջորդած կես տարվա ընթացքում ՀԱՊԿ հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում նկատվում են իրավիճակի կարգավորման դրական տեղաշարժեր: Նրա խոսքով՝ ռուսական խաղաղապահ զորամիավորման մուտքը, միջազգային բանակցողների ջանքերը հիմքեր են ստեղծում երկարատև խաղաղության համար: «Իրավիճակը «դաշտում» աստիճանաբար կայունանում է: Կարևորը՝ արդեն չեն կրակում»,- ասել է նա:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930