Լրահոս
Օրվա լրահոսը

«Իր տեղը մեկուսարանն է». Վահե Հակոբյանը` Նիկոլ Փաշինյանի մասին

Հունիս 09,2021 22:15

Այսօր Նոր Նորքում կայացած նախընտրական հանրահավաքի իր ելույթից առաջ՝ դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը հարթակ հրավիրեց հանրահավաքին մասնակցող 44-օրյա պատերազմում վիրավորված երիտասարդներին: Նրանց ողջունեցին`«հերոսներ» վանկարկումներով:

«Ես երեւանցի չեմ, բայց Երեւանում ապրում եմ 24 տարի`իմ ընտանիքի հետ եւ դուք գիտեք թե ինչպես եմ հայտնվել Երեւանում: Այս տարիների ընթացքում սիրեցի այս քաղաքը: Երեւանցի եմ դարձել. Չգիտեմ`լա՞վ է դա, թե՞ վատ է»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը`հավելելով, շատ աշխատանք է իր իշխանության շրջանում արել Երեւանում, փորձել է Երեւանը ավելի աշխուժ, ավելի դինամիկ եւ շնչող քաղաք դարձնել:

Հիշեցրեց, որ 1997-98 թվականների Երեւանում եղել է ընդամենը երեք լուսավորված փողոց եւ «բենզինը կանեստրներով վաճառում էին ցիստեռների մոտից»: Ասաց, որ վերադառնում է`«քաղաքը նորից շինհրապարակի վերածելու» համար, աշխատատեղեր ստեղծելու եւ կյանքի մարդկանց որակը բարելավելու համար եւ այդ ամենն իրականության վերածելու համար կա մեկ խոչընդոտ, որին «պետք է վռնդենք այստեղից»: Ռոբերտ Քոչարյանը վստահեցրեց, որ «Հայաստան» դաշինքին խոչընդոտելու փորձերը ձախողվելու են եւ բոլոր այն մարդիկ, ովքեր ապօրինաբար ազատվել են իրենց աշխատանքից`«Հայաստան» դաշինքին աջակցության համար, կառավարության ձեւավորման հաջորդ իսկ օրը վերականգնվելու են աշխատանքում եւ կոմպենսացվելու են բոլոր կորուստները, որոնք այդ մարդիկ ունեցել են:

«Մենք իրեն սկզբից կբուժենք ալկոհոլիզմից, հետո հոգեկան իր խնդիրներից, հետո կդատենք ու կուղարկենք մեկուսարան: Իրա տեղն էնտեղ է»,- «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանն էլ այսպես սկսեց իր ելույթը:

Հավաքվածներից մեկն ինչ-որ հարց տվեց Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ: Վահե Հակոբյանը պատասխանեց. «Մենք իր մասին չենք խոսում, ինքը մեզ համար փակած էջ է»:

Ապա ներկայացնելով, թե ինչո՞ւ պետք է մարդիկ իրենց քվեն տան «Հայաստան» դաշինքին Վահե Հակոբյանը նաեւ ասաց, որ բանակը վերազինելու են, վերակառուցելու եւ դարձնելու ավելի ուժեղ, քան մինչեւ 2018 թվականն էր, վերականգնելու եւ զարգացնելու են տնտեսությունը, վերականգնելու են Հայաստանի հեղինակությունը, որպեսզի «մեզ հետ հաշվի նստեն բոլորը»:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն էլ խոսեց քաղաքային խնդիրներից`ընդգծելով, որ այս ոլորտում էլ գործող իշխանությունը ձախողել է եւ չի կատարել իր տված որեւէ խոստում:

Անդրադառնալով իշխող ուժի քարոզարշավին, Իշխան Սաղաթելյանն ասաց, որ նրանք շրջում են գյուղերով եւ խոստանում են դպրոցներ ու մանկապարտեզներ կառուցել, բայց չեն ասում թե քանի՞ դպրոց ու մանկապարտեզ են նվեր տվել թշնամուն. «Ինքն ասաց`107 դպրոց, 17 մանկապարտեզ: Այս իշխանությունը պարտավոր է նայել ՀՀ քաղաքացու աչքերին եւ ասել`քանի՞ տուն է նվեր տվել թշնամուն, խոսում են այգիների ոռոգման մասին, այս իշխանությունը պարտավոր է նայել ՀՀ քաղաքացու աչքերին եւ ասել`քանի՞ հեկտար են նվիրել Ալիեւին»:

 Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930