Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2020-ի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը

Հունիս 09,2021 21:55

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 9-ի նիստում քննարկվեց ՀՀ հաշվեքննիչ պալատի 2020 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը:

Հաղորդումն ամբողջությամբ՝ այստեղ: 

Ըստ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանի՝ հաղորդումը համառոտ արտացոլում է պալատի 2020-ի տարեկան ծրագրի շրջանակներում իրականացված գործունեության հիմնական ընթացքը եւ արդյունքները. «Հաշվետու տարին բարդ էր նաեւ մեզ համար. համավարակի, այնուհետեւ նաեւ պատերազմի պատճառով մենք աշխատել ենք սահմանափակ պայմաններում: Ստեղծված իրավիճակում պալատը որոշել է մի շարք մեծածավալ, հանրային հնչեղություն ու հետաքրքրություն ունեցող հաշվեքննությունները (ՊԵԿ-ի, Կենսաթոշակային համակարգի, Պաշտպանության ու Առողջապահության նախարարությունների) շարունակել եւ ավարտին հասցնել արդեն 2021-ի առաջիկա ամիսներին:

Զեկուցողի խոսքով՝ հաջողվել է ավարտին հասցնել եւ տարեկան հաղորդմամբ ներկայացնել տասնյակից ավելի հաշվեքննության արդյունքներ:

2020-ին կառույցի հաշվեքննության շրջանակը ներառել է աշխատանքի եւ սոցիալական ապահովության, ջրային, ոստիկանության, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, բնապահպանության, արտակարգ իրավիճակների, մշակույթի, ճանապարհաշինության, համայնքային եւ այլ ոլորտները:

Բացահայտված որոշ խախտումների վերաբերյալ նյութերն ուղարկվել են Դատախազություն, կան հարուցված գործեր: Կառույցի գնահատմամբ՝ պետությանը հասցված վնասի չափը կազմում է 3.4 մլրդ դրամ:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930