ՀԴԿ նախընտրական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Նարինե Դիլբարյանն Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ հանրահավաքից հետո շտաբների հինգ երիտասարդ աշխատակիցների մեքենան է նստել քաղաքացիական հագուստով մի անձ` ներկայանալով Արտաշատի ոստիկանության աշխատակից եւ նրանց բերման է ենթարկել`առանց որեւէ բացատրության: Բերման ենթարկված անձինք այժմ գտնվում են Արտաշատի ոստիկանությունում:
ՀԴԿ անդամները ոստիկանության շենքի մոտ են: Նրանք փորձել են հասկանալ, թե ի՞նչ հիմքով են բերման ենթարկվել իրենց կուսակիցները, սակայն, կրկին որեւէ պարզաբանում չի տրվել: Միայն ասել են, որ իրավունք ունեն բերման ենթարկվածներին երեք ժամ պահել ոստիկանությունում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ