Հարցուպատասխանի ժամանակ քաղաքացիներից մեկի հարցին, թե ինքն իր զավակին կառաջարկե՞ր Ադրբեջանում գտնվող գերիների հետ փոխանակել, Հրանտ Բագրատյանը զարմանքով պատասխանեց. «Չհասկացա: Ի՞նչ է նշանակում որդուն առաջարկել: Ա՜յ քեզ բան: Այդ դեպքում պետք է քո երեխային դիտարկես որպես իր, որպես կենդանի, որ ասես տալիս եմ: Ալիեւի պատասխանը աներկբա էր չէ՞, որ ինքը կարող է կենդանիներ փոխանակել: Ինչպե՞ս կարելի է: Ես չեմ կարողանում պատկերացնել նման բան: Երեւի զոմբիների վրա ազդելու համար էր»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ