Ընտրությունների վերահսկման կոմիտեի ներկայացուցիչ, Աժ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարության վերաբերյալ, հայտնում ենք, որ ՀՀ Տավուշի մարզպետի հունիսի 4-ի թիվ 171-Ա որոշումը կայացվել է՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 13․05․2021թ․ թիվ 786-Ն որոշումը։ Համաձայն որի ՀՀ Տավուշի մարզպետարանին առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների համար հատկացվել է կապիտալ դրամաշնորհ։
Նախատեսված կապիտալ դրամաշնորհից 41,1 մլն դրամը բաշխվել է Իջևան, Բերդ, Նոյեմբերյան, Այրում, Կողբ համայնքներին՝ նրանց կողմից ներկայացված առաջնահերթ խնդիրների լուծման համար կազմված նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա։
Որոշումն ընդունելուց հետո, այն անմիջապես տեղադրվել է ՀՀ Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքում։
Տավուշի մարզպետարան