Հրանտ Բագրատյանին «Ազատություն» կուսակցության գործունեության ծրագիրը ներկայացնելուց հետո ներկաներից մեկը հարցրեց, թե ինչ կասի Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարության մասին, թե 2018 թվականից հետո նրա ընտանիքի եկամուտները նվազել են: «Ի՞նչն է վատ ապրում: $ 15 մլն. միայն կնոջ ֆոնդերում է դրված: Ծախսում են՝ ոնց ուզում են: Որտե՞ղ է վատ ապրում: Քանի՞ մեքենա են քշում, քանի՞ մեքենա է սպասարկում Փաշինյանին, որ հետեւից գնում են: Իմ հետեւից արգելված էր մի մեքենայից ավելի շրջելը:
Հասկանում եմ, վարչապետ է եղել, բայց պետության առաջին դեմքը չի: Դա ի՞նչ ասելու բան է, դա ի՞նչ հպարտանալու բան է: Ո՞նց ավելի լավ չի ապրում: Ուրեմն այն ժամանակ կաշա՞ռք էր վերցնում: Ի տարբերություն մեզ, Նիկոլ Փաշինյանը մի հատ աշխատավարձ է ստանում 1,5 միլիոն, մի հատ էլ պրեմիա, էլի 1,5 միլիոն: Ապօրինի: Իր բոլոր իմքայլականները ամեն աշխատավարձին մի-մի հատ պրեմիա են ստանում: Եվ դա տարեկան կազմում է $ 100-ից 120 մլն:
Ուզում եմ ժողովրդին ասել. նա վատ չի ապրում: Ինքը, կինը, տասնյակ միլիոնների ֆոնդերը, ծախսերը, որ անում է ինքնաթիռներով: Մեր իշխանության ժամանակ Տեր-Պետրոսյանի հետ մենք հարյուր անգամ կխորհրդակցեինք՝ այս այցելությունը արժի ինքնաթիռով գնա՞լ, սովորակա՞ն, թե՞ պետական: Արմեն Սարգսյանն էլ: Կներեք, բայց եթե ուզում են տուալետ գնալ, նստում են ինքնաթիռ, թռնում, հետո գալիս իջնում են»,-ասաց ՀՀ նախկին վարչապետը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ