Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. «Ներկա իշխանության հետ չեմ պատրաստվում որեւէ բան կիսել կամ քննարկել, որովհետեւ դա անհնարին է այս մարդու հետ»

Հունիս 09,2021 20:33

Կառավարության գործունեության 2022-2026 թթ. ծրագիրը ներկայացնելուց հետո «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը պատասխանեց ներկաների բազմաբնույթ հարցերին:

Հարցին, թե ներկայացված տնտեսական ծրագրի կետերն իրականացնելու համար որքա՞ն ժամանակ հարկավոր կլինի, տեղյակ լինելով ներկայիս տնտեսության վիճակին՝ գումար որտեղի՞ց  է հայթայթելու եւ եթե իրենք չդառնան իշխանություն, պատրա՞ստ է այդ ծրագրով կիսվել իշխանության նոր ուժերի կամ ներկայիս իշխանության հետ, եթե վերջինը վերարտադրվի, նա պատասխանեց. «Ներկա իշխանության հետ չեմ պատրաստվում որեւէ բան կիսել կամ քննարկել, որովհետեւ արել, փորձել ենք: Դա անհնարին է այդ մարդու հետ: Ես միանշանակ հոգեմետության խնդիր եմ տեսնում: Ցանկացած այլ ուժի հետ՝ սիրում եմ, թե չեմ սիրում, կարող եմ կիսվել:

Ինչ վերաբերում է գումարին, հինգ տարում պետք է գալու $ 10 միլիարդ: 2,5 միլիարդը կվերցնենք բյուջեից, 5 միլիարդը կլինի մաքուր պարտք, որը արտաքին պարտքը կհասցնի առնվազն 13 միլիարդի սահմանին, եւ հույս ունեմ, որ ինվեստիցիան,  ֆոնդ եւ այլն, պետությունը կարող է ներգրավել 2,5 միլիարդ: Բայց սա նշանակում է լուրջ գործով զբաղվել, սա նաեւ նշանակում է, որ առանձին տարիների տնտեսական աճը կկազմի 10-11 %: Եվ սա նշանակում է, որ ռիսկեր կան: Ռիսկեր չկան միայն գերեզմանոցներում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930