Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գեղամ Նազարյան. Ինչո՞ւ մինչև հիմա Աննա Հակոբյանի, Արարատ Միրզոյանի, Քյարամյանի հեռախոսները չեն ստուգվել

Հունիս 09,2021 19:33

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդագրություն էր տարածել, թե կազմակերպված խմբի անդամները անցել են թշնամու կողմը և վարձատրության դիմաց հանձնել են պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ։

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Նազարյանը անդրադարձավ այս դեպքին՝ նշելով, որ այդ հաղորդագրությունը հարցեր է առաջացնում. «Մի՞թե կամավորական ջոկատի մի հրամանատարը, որքան էլ որ լինի Ադրբեջանի գործակալ, կարող է այդքան մեծ ծավալի տեղեկատվություն ունենալ, հրթիռային կայանների տեղորոշումները իմանալ, ընդ որում դրանք անդադար փոփոխվում էին, ստորաբաժանումների գտնվելու վայրերը։ Արդեն իսկ հարցեր են առաջանում։ Եվ ես մեր ԱԱԾ-ին հորդորում եմ ուշադրություն դարձնել մեկ այլ հանգամանքի վրա՝ ովքե՞ր էին գտնվում հրամանատարական կետում, այսպես ասած, բունկերում, և ինչո՞ւ մինչև հիմա Աննա Հակոբյանի, Արարատ Միրզոյանի, Քյարամյանի (Արգիշտի Քյարամյանի, խմբ.) հեռախոսները չեն ստուգվել, ելքային, մուտքային զանգերը չեն ստուգվել, չեն ստուգվել նամակները։ Մի՞գուցե հենց այդ զանգերով, նամակներով թշնամուն հաղորդվել է մեր հրթիռային կայանների տեղերը, հակաօդային պաշտպանության համակարգերը որտեղ են գտնվում, մեր ստորաբաժանումները ինչ մտադրություններ են ունեցել։ Եվ ինչո՞ւ մինչև հիմա չի հարցաքննվել հենց այս գերագույն գլխավոր պարտության խորհրդանիշը, որը հոկտեմբերի 6-ին, այսպես ասած, Լելե Թեփեի օպերացիայի իրականացման օրը արտասահմանյան հեռուստաալիքներից մեկին հարցազրույց է տալիս և մանրամասնորեն ներկայացնում, թե այս պահին ինչ գործողություններ է իրականացնում մեր բանակը, որտեղ և ինչ խնդիր են ուզում լուծել։ Չէ՞ որ սա ուղիղ հայտարարություն է, ուղիղ հուշում է ադրբեջանական կողմին, թե ինչ է անում և ինչ մտադրություն ունի անելու մեր բանակը»։

Գեղամ Նազարյանը հավելեց. «Իսկ ո՞վ կոչ արեց կամավորական ջոկատներ կազմել և մասնակցել պատերազմին։ Ո՞վ հրամայեց 30 տարվա մեր ուժեղ, հզոր բանակի լրահամալրումը երրորդ օրը կանգնեցնել և կամավորական ջոկատներ ստեղծել, ընտրել հրամանատարներ և սաղավարտները վերցնելով նետվել մարտադաշտ։ ԱԱԾ-ին եմ դիմում իսկ գուցե այս ամեն ինչը արվել էր, որ գործակալները թափանցեին մարտադաշտ և անեին այն հրեշային գործողությունները, որ արվեց մեր բանակի նկատմամբ, որի հետևանքով զոհվեցին հազարավոր տղաներ։ Սա կարծում եմ՝ կարևոր փաստ է, որ ԱԱԾ-ն պետք է ուսումնասիրի և ոչ թե ինչ-որ մի կամավորական ջոկատի հրամանատարին վերագրվի այն, որը նա, կարծում եմ, ֆիզիկապես չէր կարող անել գտնվելով Հադրութում թշնամուն տեղեկացնել, թե Հայաստանում հակաօդային պաշտպանության դիրքերը կամ հրթիռները որտեղ են գտնվում»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930