Լրահոս
Օրվա լրահոսը

Գավառում ընտրակաշառք տալու դեպք է բացահայտվել

Հունիս 09,2021 18:55
kasharq

Հունիսի 9-ին ոստիկանության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի ներկայացուցիչները կուսակցության օգտին քվեարկելու համար ընտրողներին բնամթերքի տեսքով կաշառք են տվել: Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հունիսի 8-ին այդ կուսակցության Գավառի տարածքային գրասենյակի ղեկավարն ընտրողներին կաշառք տալու համար նույն գրասենյակի քարտուղարի՝ Գավառում գտնվող բնակարան է տեղափոխել շուրջ 80 փաթեթ սննդամթերք՝ հանձնարարելով նրան ըստ ցուցակի բաժանել ընտրողներին:

Հունիսի 9-ի առավոտից սկսած՝ գրասենյակի քարտուղարը, ըստ ցուցակի, 8 ընտրողների որպես կաշառք տվել է մեկական փաթեթ սննդամթերք՝ յուրաքանչյուրը մոտ 7000 դրամ արժողության: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Կուսակցության գրասենյակի ղեկավարն ու քարտուղարը ձերբակալվել են։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930