Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղատնտեսական նպատակներով տարածքները, որոնք սեփականություն են հանդիսանում, պետք է ծառայեն իրենց նպատակին. Մհեր Տերտերյան

Հունիս 09,2021 18:45

«Ժամանակի ընթացքում «օլիգարխ» հասկացություն է եկել մեր բառապաշար եւ ամենաբարձրաստիճան պաշտոնյաների կողմից է դա հնչում՝ առանց բացատրելու, թե «օլիգարխն» ով է: Այնպես չէ՝ ես «օլիգարխին» կողմ եմ կամ դեմ եմ, «օլիգարխը» այն է, երբ պետական համակարգը ծառայեցնում է իր բիզնեսին, բայց միառժամանակ մենք հասկանում ենք, որ դաշտում գործում են ազնիվ գործարարներ եւ հարկ վճարելով, քրտնաջան աշխատանքով կերտում են իրենց ֆինանսական հաջողությունները»,-ասում է ՄԻՀԱԿ-ի՝ «Միասնական հայրենիք»  կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը: Նրա խոսքով՝ շատ վտանգավոր սկզբունք է, երբ փորձում են խառնել այդ երկու արժեքները:

«Հայտնի խոսք կա՝ ամոթ չէ լինել հարուստ, ամոթ է լինել աղքատ»,-ասում է պարոն Տերտերյանը: Նրա համոզմամբ, գյուղատնտեսությունը Հայաստանում ունի մեծ պոտենցիալ, սակայն ըստ նրա, տարբեր պատճառներով մենք չենք կարողանում իրագործել պետական ծրագրերը. «Մեր հողային ֆոնդերից մեծ մասն ուղղակի ներգրաված չեն տնտեսության մեջ: Երբ բիզնես նախաձեռնողը գալիս է երկիր ու ուզում է բիզնես նախաձեռնի գյուղոլորտում, պետությունը, համայնքը տարածք ուղղակի չեն ունենում նրան տրամադրելու: Սեփականաշնորհման արդյունքում ունենք բազմաթիվ մասնատված տարածքներ, որոնք նույնպես չեն ծառայում երկրին»:

Ըստ Մհեր Տերտերյանի, պետք է օրենսդրական հիմքեր ունենալ, եւ, եթե 3 տարուց ավել հողատարածքը չի ծառայում նպատակին, պետք է վերադառնա համայնքին: Ըստ նրա, գյուղատնտեսական նպատակներով տարածքները, որոնք սեփականություն են հանդիսանում, պետք է ծառայեն իրենց նպատակին. «Դա բացի այն, որ սեփական գույք է, նաեւ պետության արժեք է: Եվ, եթե տարիներ շարունակ այդ հողատարածքները չեն մշակվում եւ դեգրադացվում են, պետք է լինեն օրենսդրական հիմքեր, որպեսզի կարողանանք սեփականատիրոջ զգուշացնենք, խրախուսենք, տուգանենք, եւ, եթե դա արդյունք չի բերում, վերադարձնենք համայնքին: Աշխարհում կա նման փորձ եւ բավականին հաջողակ է աշխատում»:

Կուսակցության ղեկավարն արդեն հանդիպել է Վայոց ձորի բնակիչների հետ: Եղել է նաեւ մարտական հենակետում՝ ծանոթանալով իրավիճակին անմիջապես մարտական ծառայություն իրականացնող տղաներից։ Մհեր Տերտերյանը եղավ նաեւ Նորավանքում, ստացավ վանահոր օրհնությունն ու Նորավանքի հուշամեդալ:

Վայոց Ձորի բնակիչները Մհեր Տերտերյանից հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է ՄԻՀԱԿ-ի միավորումն այլ քաղաքական ուժերի հետ: Ի պատասխան, Մհեր Տերտերյանն ասաց՝ «Երբ 1+1-ը դառնում է երկու՝ տրամաբանական լոգիկա է, բայց, երբ 1+1-ը չի դառնում անգամ մեկ եւ կարող է դառնալ զրո, դա արդեն վտանգավոր խաղեր է: Մենք որոշել ենք, որ մենք գնում ենք ընտրություններին միայնակ, բայց միաժամանակ, մեր միասնությունը կարող է անհատների եղանակով լինել: Անհատները կարող են մեզ միանալ իրենց գործով, իրենց աջակցությամբ, հմտություններով եւ այլն»:

Երկրի անվտանգային խնդիրները լուծելու վերաբերյալ իր պատկերացումները, ըստ Մհեր Տերտերյանի, այն է, որ գյուղացին իրավունք չունի սահմանին կանգնել առանց զենքի. «Այն միայն փաստը, որ, եթե այդ զենքը դրված է սեյֆում, փակի տակ, թշնամին արդեն պետք է զգոն լինի, հազար անգամ չափի, ձեւի՝ այս ազգի հետ պե՞տք է այս ազգի հետ անվտանգության խնդիր առաջացնի թե՝ ոչ»:
Ռինդ համայնքի բնակիչները նեղսրտեցին, որ խաղողի բերքն այս տարի պակաս է լինելու: Մհեր Տերտերյանն ասաց՝ կարեւոր է լուծել ջրի խնդիրը եւ ջրի կառավարման հարցերը: Նա վայոցձորցիներին հորդորեց անպայման հունիսի 20-ին մասնակցել ընտրություններին եւ ընտրել խղճի մտոք:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930