Սոչիում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով սպանվել են երկու դատական կատարածու: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Սոչիի արտակարգ ծառայություններին:
Գործակալության աղբյուրը հայտնել է, որ միջադեպի որոշ մասնակիցներ ձերբակալվել են:
Տեղի լրատվամիջոցները հայտնում են սպանվածների անունները՝ Անդրանիկ Մաթևոսյան և Ալբերտ Իագոզյան: Ըստ vesiskitim.ru պորտալի, միջադեպը տեղի է ունեցել հունիսի 9-վաղ առավոտյան այն բանից հետո, երբ դատական կատարածուներն այցելել են դեպքի վայր՝ անօրինական կառուցված շինությունը քանդելու գործով: Կրակողը՝ ոմն Կաչյան, չի թաքնվել և հանձնվել է ոստիկանությանը:
https://www.youtube.com/watch?v=2acoG1tniJY&ab_channel=ZaEkranom
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ