Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն սա կարող է դիտել որպես կանաչ լույս՝ անպատիժ գործելու համար. Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները Բայդենի վարչակազմից պատասխան են պահանջել Ադրբեջանին օժանդակություն հարցով

Հունիս 09,2021 17:56
amn

Հունիսի 8-ին, 2022թ. ֆիսկալ տարվա համար ԱՄՆ արտաքին օժանդակության բյուջեի նախագծի լսումների ժամանակ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները և հայկական հարցերով հետաքրքրված սենատորները, մասնավորապես հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը, Բարբարա Լին, Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենին հարցեր են ուղղել՝ Սպիտակ տան վարչակազմի կողմից «907-րդ բանաձևի» կատարումից հրաժարվելու, Ադրբեջանին օժանդակություն տրամադրելու և հայ ռազմագերիների խնդիրների վերաբերյալ։ Բարձրաձայնվել են նաև Թուրքիայի՝ հարևան բոլոր տարածաշրջաններն ապակայունացնող քաղաքականության և այդ երկրում մարդու իրավունքների համատարած խախտումների, մասնավորապես լրագրողների և իրավապաշտպանների ձերբակալությունների հարցերը։ Մենենդեսը հետաքրքրվել է, թե ինչ է անում Վաշինգտոնը՝ «էրդողանական Թուրքիային հակազդելու համար»։

Լսումների ժամանակ հանձնաժողովի նախագահ, սենատոր Մենենդեսը մասնավորապես ասել է, որ ինքը հիասթափված է վարչակազմի կողմից «907-րդ բանաձևի» պահանջների հրաժարումից այն բանից հետո, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա։ Մենենդեսը նկատել է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու և գերիներին անօրինաբար պահելու ետնապատկերի վրա, վարչակազմի կողմից «907-րդ բանաձևից» հրաժարումը, Բաքուն կարող է դիտել, որպես «կանաչ լույս՝ անպատիժ գործելու համար»։

«907-րդ բանաձևի» պահանջներից հրաժարվելու և Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման հարցերը բարձրացրեցին նաև Բրեդ Շերմանն ու Բարբարա Լին, վերջինս խնդիրը պետքարտուղարի հետ կքննարկի գրավոր ընթացակարգով։

Ի պատասխան հնչած դիտարկումների՝ պետքարտուղար Բլինքենը նշել է, թե բարձրացված հարցերը պետք է լինեն պետքարտուղարության ուշադրության տակ և, որ ինքն  անձամբ աշխատել է գերիների վերադարձի և հակամարտության կարգավորմանն ուղղված գործնական բանակցությունների ուղղությամբ և փոքր-ինչ առաջընթաց տեսնելու հույս ունի։

Թուրքիայի վերաբերյալ բարձրացված հարցերին ի պատասխան՝ Բլինքենը նկատել է, որ պետքարտուղարությունը կիսում է բարձրացված մտահոգությունները և Թուրքիային ուղղակիորեն ներգրավում են դրանց շուրջ քննարկումներում։

Մեկնաբանելով լսումները՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է․ «Մենք միանում ենք մեր կոնգրեսական բարեկամներին` պահանջելով անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական և ցանկացած տեսակի օգնությունը Ադրբեջանին։ ԱՄՆ հարկատուներից ոչ մի դոլար չպետք է փոխանցվի Ալիևի նավթով հարուստ, ռասիստական և բռնատիրական ռեժիմին»:

 ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930