Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ոչ լրիվ աշխատանքային օրվա ռեժիմով աշխատելու իրավունք՝ հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների համար

Հունիս 09,2021 18:02

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 9-ի նիստում Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Սրբուհի Գրիգորյանի խոսքով՝ հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքն առավել խնդրահարույց է դառնում, երբ ծնողներն աշխատում են ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված ընդհանուր աշխատաժամանակի ռեժիմով: ՀՀ-ում հաշվառված է 8812 հաշմանդամություն ունեցող  երեխա, նրանց ծնողներից 1700-ը գրանցված աշխատողներ են:

Ըստ զեկուցողի՝ հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքը ենթադրում է ոչ միայն նյութական միջոցների ներդրում, այլ նաեւ ժամանակի հատկացում, ինչը ծնողների հագեցած գրաֆիկով աշխատելու դեպքում դժվար իրագործելի է:

Հաշմանդամություն ունեցող երեխային խնամող ծնողների՝ աշխատավայրից բացակայելու հարցը ներկայիս իրավակարգավորումների պարագայում ամբողջությամբ գտնվում է գործատուի հայեցողության տիրույթում, եւ առկա է հարցի օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն:

Առաջարկվում է համապատասխան լրացում կատարել ՀՀ աշխատանքային օրենսգրքում, ըստ որի՝ հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների (խնամակալների, հոգաբարձուների) համար նախատեսվում է ոչ լրիվ աշխատանքային օրվա կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթվա ռեժիմով աշխատելու իրավունք:

Գործադիրը նախագծի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն:

Լրամշակված նախագիծը ստացավ դրական եզրակացություն:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930