Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա ո՞ր դարն է, որ Ադրբեջանը որեւէ մեկի երեխային պատանդ վերցնի ու ռազմագերի տա»․ Մարուքյան

Հունիս 09,2021 18:30

«Սերժ Սարգսյանն ասում է՝ Նիկոլ Փաշինյանը թող իր տղային տա, եւ ռազմագերիներին հետ բերի։ Նախ, դա ասելու բան չի։ Չի կարելի նման բաներ ասել»,-Քասախ համայնքում քաղաքացիների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, ԼՀԿ վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը։

Հիշեցնենք՝ ՔՊ առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ի լուր Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի՝ հայտարարել էր, թե իր որդուն տալիս է բոլոր գերիների վերադարձի դիմաց։ Դրան նախորդել էր Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ «իր Աշոտիկին թող Նիկոլը տա, 20-25 գերի վերադարձնի»։

«Սա ո՞ր դարն է, որ Ադրբեջանը որեւէ մեկի երեխային պատանդ վերցնի ու ռազմագերի տա։ Այդ ո՞վ է պատկերացնում, որ նման բան կարող է լինել։ Սա իրականությանը չհամապատասխանող սուտ հռետորաբանություն է։ Փաշինյանն էլ վերցնում է այդ հռետորաբանությունն ու ասում, թե Ալիեւ, վերցրու տղայիս, ռազմագերիներին տուր։ Այս թատրոնն ո՞ւմ է պետք»,-հարցադրումներ արեց Էդմոն Մարուքյանը։

Նա նաեւ շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին է բանավեճի հրավիրում, որովհետեւ նրանք են իր համար հարմար մարդիկ, ուստի ինքը Նիկոլ Փաշինյանին բանավեճի է հրավիրում ներկայի ու ապագայի մասին։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930