Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկվում է այլ տոնի կամ հիշատակի օրվա հետ համընկնելու դեպքում ՀՀ քաղաքացու օրը նշել ապրիլի վերջին կիրակի օրը

Հունիս 09,2021 16:09

Հունիսի 9-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ կայացավ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:

ԱԺ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ եւ առաջարկում է փոփոխություն կատարել «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում:

Հիմնական զեկուցողը նշեց, որ այն իրականում խմբագրական բնույթ է կրում:

Նշվեց, որ առաջին անգամ Քաղաքացու օրը նշվել 2019 թվականի ապրիլի 27-ին: Քանի որ այն ֆիքսված օր չէ, այլ շարժական է, գործնականում լինում են համընկնումներ օրենքով սահմանված այլ տոնական կամ հիշատակի օրերի հետ, մասնավորապես` Ապրիլի 24-ի: Դրանից խուսափելու համար առաջարկվում է համընկնելու դեպքում ՀՀ քաղաքացու օրը նշել ապրիլի վերջին կիրակի օրը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ Կառավարությունն օրենքի նախագծի վերաբերյալ առարկություններ չունի:

Օրենքի նախագիծը ստացավ դրական եզրակացություն:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930