«Վերջին երկու օրերին այնպիսի բաներ ենք լսել գործող իշխանության թեկնածուից եւ նախկին նախագահներից, թե ինչպես են մեկը մյուսին անվանարկում։ Ես այդտեղ չեմ տեսնում ՀՀ ապագայի մասին քննարկում»,-Հրազդանում այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարեց կուսակցության ղեկավար, կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը։
«Հունիսի քսանին լիազորեք մեզ այդ անհաշտ կողմերին պարտադրել ներքաղաքական հաշտություն։ Կներգրավենք բոլոր կարող ուժերին, բոլոր գիտակ մարդկանց՝ ոչ թե իրար ոչնչացնելու, այլ երկիրը փրկելու համար։ Թշնամին մտել է ՀՀ սուվերեն տարածք, իսկ նրանք խոսում են իրար ոտնատակ անելուց»,-նշեց Էդմոն Մարուքյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ