Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նախագիծն ընկալում եմ որպես առկա խնդիրը բարձրաձայնելու հնարավորություն». ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու նախագիծը չարժանացավ հանձնաժողովի հավանությանը

Հունիս 09,2021 15:18

Հունիսի 9-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ կայացավ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:

Անկախ պատգամավորներ Սոֆիա Հովսեփյանը, Թագուհի Թովմասյանը, Գոռ Գեւորգյանը հեղինակել են ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող Սոֆիա Հովսեփյանը նշեց, որ առաջարկվում է սահմանել պարտադիր պահանջ Կառավարության անդամների համար՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պարտադիր մոտենալ ԱԺ ամբիոնին եւ բանավոր պատասխանել պատգամավորների հարցերին կամ բանավոր ներկայացնել հիմնավորում՝ պատգամավորների հարցերին բանավոր չպատասխանելու պատճառների մասին: Նրա խոսքով՝ ակնկալվում է մեծացնել խորհրդարանական վերահսկողության իրականացման արդյունավետությունը:

Նշվեց, որ լինում են դեպքեր, երբ Կառավարության անդամները, գտնվելով ԱԺ նիստերի դահլիճում, բանավոր չեն պատասխանում պատգամավորների հարցերին՝ փոխարենը նիստը վարողի միջոցով առաջարկելով հարցը ներկայացնել գրավոր:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ Կառավարությունն օրենքի նախագծի վերաբերյալ ունի բացասական դիրքորոշում: Փոխնախարարի խոսքով՝ խնդիրը հայեցակարգային մակարդակում է: Նշվեց, որ պատգամավորը պետք է շահագրգիռ լինի իր հարցի բովանդակային պատասխանը ստանալու հարցում:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ «ԱԺ կանոնակարգ» օրենքը չի կարող կարգավորել մի հարց, որը վերաբերում է Կառավարության անդամների լիազորություններին. «Չես կարող պարտավորություն նախատեսել Կառավարության անդամի համար, որովհետեւ դա խնդրահարույց կլինի սահմանադրականության տեսանկյունից»: Նշվեց, որ օրինագիծը թերի է թե՛ քաղաքական, թե՛ իրավական ու թե՛ օրենսդրական տեխնիկայի տեսանկյուններից: Այն մշակման կարիք ունի: «Նախագիծն ընկալում եմ որպես առկա խնդիրը բարձրաձայնելու հնարավորություն»,-ասաց Վլադիմիր Վարդանյանը:

Օրենքի նախագիծը դրվեց քվեարկության եւ չարժանացավ հանձնաժողովի հավանությանը:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930