«Իրար ջարդել, ծեծել են խոստանում։ Հայհոյում են, անպատվում իրար։ Առաջնահերթ սա պետք է վերացնել։ Ամեն ինչ անելու ենք, որ համերաշխություն լինի։ Եթե այս լարվածությունը շարունակվի, եւ մենք չունենանք բավարար լծակներ ատելության քարոզը զսպելու համար, շատ հնարավոր է, որ ամսի քսանից հետո բախումներ ունենանք»,-Երեւանում այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց կուսակցության պատգամավորի թեկնածու Գեւորգ Գորգիսյանը։
«Դա վերածվելու է քաղաքացիների միջեւ բախումների»,-նշեց նա։
Բակերով շրջելու ընթացքում բարձրախոսով դիմելով քաղաքացիներին՝ ԼՀԿ պատգամավորի թեկնածու Անի Սամսոնյանը շեշտեց՝ այն որակով, ինչ որակով որ հիմա են քաղաքական ուժերն իրականացնում են քարոզարշավը, ատելություն են տարածում, վրեժից են խոսում։
Կարդացեք նաև
«Մեր թշնամիները դրսում են, ոչ թե ներսում։ Հունիսի քսանին մեզ հնարավորություն տվեք հանրային համերաշխություն բերելու»,-նշեց Անի Սամսոնյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ