ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ հանդիպմանը համոզմունք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ հնչեցնում է բռնության կոչեր։ «Կապիտուլյանտը սրընթաց գահավիժում է։ Նրա նյարդային, ոչ ադեկվատ, ոչ մարդկային հայտարարությունները եւ վարքագիծը խոսում են նրա մասին, որ Նիկոլը շատ լավ գիտակցում է իր գահավիժումը։ Գոռգոռալը թուլության նշան է։ Չեք գտնի որեւէ լուրջ քաղաքական գործչի, որն առավոտից իրիկուն զբաղված է լաչառությամբ, ճառ անելով կամ ճղճղալով: Իր ընտանիքի անդամներին սարքել է PR-ի առարկա, եւ հիմա տղամարդկությունից է խոսո՞ւմ։ Քանի՞ գերի է վերադարձրել։ Խոտ ուտի՝ մեռնի, ավելի լավ է, ու այսօր տղամարդկությունից, արժանապատվությունից է խոսում»,-նշեց Էդուարդ Շարմազանովը։
Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանն ընտրազանգվածին ապագա է խոստանում, մինչդեռ աջ ու ջախ միայն բղավում է։
Շարմազանովը շեշտեց՝ Փաշինյանն այս ընթացքում ոչ մի թթու խոսք չասաց Ադրբեջանի նախագահի մասին, մինչդեռ Արցախն ազատագրած հայ հերոսներին տղամարդկության դասեր է տալիս։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է «Պատիվ ունեմ» դաշինքին, Շարմազանովը նշեց, որ իրենք բացում են հանրության աչքերը. «Հնարավորության սահմաններում անելու ենք ամեն ինչ, որ ցնցումներ չլինեն։ Նիկոլի իշխանության վերարտադրումը հղի է նոր պատերազմով»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ