«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի ներկայացուցիչ, ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանը կարծում է, որ քարոզարշավի ընթացքում իշխանությունը քաղաքական պայքար չի իրականացնում, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը քաղաքական դեմք չէ։
«Գործ ունենք սոցիոպատիկ երեւույթների հետ։ Այդպես իրենք ահազանգում են իրենց գահավիժող վարկանիշի մասին։ Որեւէ մեկը չի կասկածում։ Ամեն հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասում է նախադասություններ, որոնք տասնյակ նոր հարցեր են առաջացնում»,-նկատեց Դավիթ Հարությունյանը։
Նրա գնահատմամբ․ «Ակնհայտ է, որ փորձում են հրահրել լարվածության այնպիսի աստիճան, որը, եթե այսպես շարունակվի, կհանգեցնի ներքին բախումների։ Հիմա Նիկոլ Փաշինյանը դրան է պատրաստվում։ Դա անթույլատրելի է, եւ, կարծում եմ, հանրությունն ամեն օր գիտակցում է դա»։
Դավիթ Հարությունյանի խոսքով՝ իրենց առաջնորդները բռնության կոչեր չեն հնչեցնում, նույնը վերաբերում է եւ «Հայաստան» դաշինքին․ «Լարվածության կոչերը միայն իշխանությունից են հնչում, ատելության խոսքը նույնպես»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ